Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում արժեթղթերի հաշիվների անվանական ծավալը 2024թ․–ին ավելացել է 11%–ով՝ մինչև 6,6 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/․  2024թ․–ի վերջին Կենտրոնական դեպոզիտարիայում  հաշվարված է եղել արժեթղթերի ավելի քան 143 հազար հաշիվ, որոնց անվանական արժեքը կազմել է մոտ 6,6 տրլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 11%–ով։ Նման տվյալներ են ներկայացված Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 2024թ․–ի տարեկան հաշվետվության մեջ։

Միաժամանակ բոլոր հաշիվների 33%–ը կազմել են ակտիվ արժեթղթերի հաշիվները, իսկ 6%–ը՝ 2024թ․–ին բացված նոր հաշիվները։

2024թ․–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կենսաթոշակային միջոցների հաշիվների թիվը գերազանցել է 899 հազարը, իսկ կենսաթոշակային հիմնադրամի մաքուր ակտիվներն աճել են 34,4%–ով՝ մինչև 1,1 տրլն դրամ։

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ զբաղվում է երկու ընկերություն՝ «C-QUADRAT Ampega Asset Management Armenia» ՍՊԸ–ն և «AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT» ՓԲԸ–ն։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի պետական պարտքը 2018թ․–ից աճել է 1,7 անգամ, ոչ թե երկու անգամ, ինչպես պնդում է ընդդիմությունը․ Փաշինյան

Նրա խոսքով՝ ներկայիս պետական պարտքի մի մասը կապված է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս — Հարավ» ավտոմայրուղու շինարարության հետ

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img