Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Օկոն» հյուրատանն ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի, բայց բոլորի նպատակը մեկն է՝ պահպանել հայրենի գյուղի և նախնիների ժառանգությունը։

«Օկոն» հյուրատունն Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է։ Ծրագրի շնորհիվ Արմանը հնարավորություն է ստացել զգալիորեն բարձրացնել իր արևային կայանի օգտակար գործողության գործակիցը՝ տեղադրելով լրացուցիչ  12 կՎտ հզորությամբ արևային մարտկոց, որի միջոցով  շուրջօրյա ապահովվում է բոլոր քոթեջների ու տարածքի լուսավորությունը։

Акба банк
Акба банк

«Երկու տարի առաջ այստեղ կառուցեցինք փայտե քոթեջներ, որտեղ կան հանգստի բոլոր հնարավորությունները։ Այս տարածքում մենք այժմ միակն ենք, հուսանք ժամանակի ընթացքում մեզ կմիանան նաև այլ գործընկերներ։ Ժամանակի ընթացքում հասկացանք, որ  մարդիկ ձգտում են դեպի անտառ, դեպի բնություն, դեպի ավելի հանգիստ վայրեր։ Տարածքում ունեինք 10 կիլովատանոց արևային կայան` իր մարտկոցով, բայց այն չէր բավարարում. 2025–ին մասնակցեցինք Ակբա Ֆեդերացիայի և NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրին» ու  ստացանք դրամաշնորհ, որի շնորհիվ 12 կՎտ արևային մարտկոց ավելացրինք, որն ապահովում է տարածքի ամբողջ լուսավորությունը»,- նշում է «Օկոն» հյուրատան հիմնադիր Արման Գաբրիելյանը։

Ապագայում ամուսինները ծրագրում են ընդլայնել տարածքը և կառուցել ընտանեկան նոր քոթեջներ։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին։ Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան Հայաստանի ամբողջ տարածքում նպաստում է նորարարական գյուղատնտեսության և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img