Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը:

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը (հարկումից հետո) 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 21.02 մլրդ դրամ՝ 2025 թ.-ի առաջին կիսամյակի 30.73 մլրդ դրամի համեմատ (անկում 1.46 անգամ կամ 31.6%-ով):

44 վարկային կազմակերպություններից 10-ը հաշվետու ժամանակահատվածն ավարտել են վնասով, ինչն իր ազդեցությունն է ունեցել համախառն ցուցանիշի դինամիկայի վրա:

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ 2026 թ.-ի հունվար-հունիս ամիսների արդյունքներով ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունն է դարձել «Բնակարան երիտասարդներին»-ը: Ընկերության զուտ շահույթը (հարկումից հետո) կազմել է 6.05 մլրդ դրամ՝ 2025 թ.-ի հունվար-հունիսի 4.40 մլրդ դրամի համեմատ:

Երկրորդ տեղում է «ԱԿԲԱ-Լիզինգ»-ը՝ 3.25 մլրդ դրամ շահույթի ցուցանիշով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.90 մլրդ դրամի համեմատ):

Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Գլոբալ Կրեդիտ»-ը, որը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ստացել է 2 մլրդ դրամի շահույթ՝ մեկ տարի առաջվա 988.6 մլն դրամ շահույթի համեմատ:

Չորրորդ տեղում է «Արեգակ»-ը, որի շահույթը կազմել է 1.87 մլրդ դրամ (2025 թ.-ի հունվար-հունիսի 2 մլրդ դրամի համեմատ):

Առաջատարների հնգյակը եզրափակում է «Ազգային հիփոթեքային»-ը՝ 1.67 մլրդ դրամ զուտ շահույթի ցուցանիշով (նախորդ տարվա առաջին կիսամյակի 1.5 մլրդ դրամի համեմատ):

Ըստ զուտ շահույթի (հարկումից հետո) ԹՈՓ-20 վարկային կազմակերպությունները, 2026 թ. I կիսամյակ:

Աղբյուրը՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները): 2026 թ.-ի II квартаլ» ֆինանսատնտեսական տեղեկագիր:

Սույն տեղեկագիրը, որում ամփոփված է առավել մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական ապրանքները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. հասցե՝ [email protected])

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img