Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն՝ ըստ ակտիվների ծավալի 2026թ․–ի առաջին կիսամյակում

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ համախառն ակտիվների ծավալով:

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 905.17 մլրդ դրամ՝ 2026 թվականի մարտի 31-ի համեմատ ավելանալով 2.58%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 5.12%-ով:

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ 30.06.2026թ. դրությամբ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով երկրի խոշորագույն վարկային կազմակերպությունն է մնում «Բնակարան երիտասարդներին»-ը, որը պահպանել է առաջատարի դիրքը ոլորտում: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջում ընկերության ակտիվները կազմել են 206.13 մլրդ դրամ՝ համակարգում ապահովելով 22.77% մասնաբաժին:

Երկրորդ տեղում է «ԱԿԲԱ-Լիզինգ»-ը՝ 135.77 մլրդ դրամ ակտիվներով և 15% մասնաբաժնով ոլորտի համախառն ակտիվներում:

Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցնում է «Ազգային Հիփոթեքային»-ը, որի ակտիվները կազմել են 134.72 մլրդ դրամ (մասնաբաժինը՝ 14.88%):

Չորրորդ տեղը պահպանել է «Էքսպորտ-Ֆայնենս»-ը՝ 47.15 մլրդ դրամ ակտիվների ծավալով (մասնաբաժինը՝ 5.32%):

Խոշորագույն վարկային կազմակերպությունների հնգյակը եզրափակում է «Գլոբալ Կրեդիտ»-ը, որի ակտիվները կազմել են 47.92 մլրդ դրամ (մասնաբաժինը՝ 5.29%):

Ակտիվների մեծությամբ ԹՈՓ-20 վարկային կազմակերպությունները, 2026 թվականի առաջին կիսամյակ:

Աղբյուրը՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպություններ (գործունեության հիմնական ցուցանիշները): 2026 թվականի II եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր:

Այս տեղեկագիրը, որտեղ ամփոփված է ավելի մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail: [email protected]): ($1 — 366.14 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img