Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ներդրումային միջավայրը էական փոփոխություններ է կրում, իսկ ֆինանսական շուկան դառնում է ավելի ակտիվ։ Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին։

 «ԱՌԿԱ»․ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրը։

Ա․ Հովհաննիսյան․ բարելավման ուղղությամբ բավական փոփոխություններ են եղել։ Եթե համեմատենք 5–8 տարվա կտրվածքով, կան էական տարբերություններ։

«ԱՌԿԱ»․ ի՞նչ փոփոխություններ։

Ա․ Հովհաննիսյան․ իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկում, օգտագործում են համապատասխան գործիքակազմ։ Սա հաճախ քննադատության է արժանանում, բայց, ընդհանուր առմամբ, նպատակներն ու ուղղությունը ճիշտ են։ Պետությունը կատարում է աշխատանքի իր մասը, փորձագետների լավ բազա կա, բայց ես հիմնականում նկատի ունեմ շուկայի մասնակիցներին, ովքեր սկսել են ավելի լավ հասկանալ լուծումներ պահանջող խնդիրները։

 «ԱՌԿԱ»․ որո՞նք են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գլխավոր խոչընդոտները։

Ա.Հովհաննիսյան․ հիմնականում ֆինանսական շուկայի մասնակիցները պետք է ավելի համարձակ ու ակտիվ գործեն։ Միայն դա։ Շատ երկրորդական խնդիրներ կարելի է թվարկել, բայց առաջնայինը շուկայում գործունեությունն ակտիվացնելու ցանկությունն ու կամքն է։

 «ԱՌԿԱ»․ ի՞նչ դեր ունի Հայկական ֆոնդային բորսան այս գործընթացում։

Ա.Հովհաննիսյան․ ժամանակի ընթացքում դրա դերը կմեծանա։ Վարշավայի ֆոնդային բորսայի մուտքը որոշակի փոփոխություններ բերեց։ Փորձի և տեխնոլոգիաների փոխանակման առումով Վարշավայի ֆոնդային բորսան խոշորագույններից մեկն է Արևելյան Եվրոպայում։ Նրանք փորձառու են, լավ տիրապետում են բորսայի գործիքակազմին: Կարծում եմ՝ Հայաստանը միայն կշահի այս համագործակցությունից։

«ԱՌԿԱ»․ ի՞նչ ֆինանսական գործիքներ և նախաձեռնություններ կարող են խթանել ֆոնդային շուկայի զարգացումը Հայաստանում։

Ա.Հովհաննիսյան․ նախ, այս փուլում ֆինանսական շուկայի զարգացման հիմնական գործիքները բաժնետոմսերն ու պարտատոմսերն են։ Կարող են լինել ավելի բարդ գործիքներ, բայց սկզբնական փուլում հենց սրանք են:

 «ԱՌԿԱ»․ ինչպե՞ս եք գնահատում վենչուրային կապիտալի ներգրավման հեռանկարները, մասնավորապես, հայկական տեխնոլոգիական ոլորտ։

Ա.Հովհաննիսյան․ շատ լավ։ Վենչուրային կապիտալը Հայաստանում շատ ակտիվ է։ Ֆինանսավորման տարբեր փուլերում անհրաժեշտություն կա ուժեղացնելու և ոչ թե գումարային, այլ գործարքների, ընկերությունների հետ համագործակցություն հաստատելու առումով։ Հայաստանում վենչուրային կապիտալի փուլում այսօր բավականին լավ ակտիվություն է նկատվում։ Հարևան երկրների կամ հետխորհրդային պետությունների հետ համեմատելու դեպքում մենք ունենք բավականին ակտիվ վենչուրային շուկա՝ իր սեփական մասնակիցներով։

 «ԱՌԿԱ»․ ինչպե՞ս են տեխնոլոգիական միտումները, մասնավորապես, բլոկչեյնը կամ AI-ն ազդում ներդրումային ընկերությունների գործունեության վրա:

Ա.Հովհաննիսյան․ մինչ օրս չեմ հանդիպել դրանց կիրառման հնարավորություններին, բացի վերլուծության հարցերից։ Սա չի նշանակում, որ չկա, միգուցե ինչ-որ բան մշակման փուլում է, և մոտ ապագայում ներդրումային գործունեության այս կամ այն ​​փուլում որոշ գործընթացներ կփոխարինվեն AI-ով և բլոկչեյնով։ Բայց հիմա ես իրականում չեմ տեսնում կիրառման ոլորտները, բացի վերլուծականից:

 «ԱՌԿԱ». ավելի վաղ Հայկական ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը հայտարարել էր, որ կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանում մասամբ արգելակվում է որակյալ ֆինանսական միջնորդների, ներդրումային բանկերի և բրոքերների բացակայության պատճառով։ Համաձա՞յն եք, հիմա իրավիճակը փոխվե՞լ է:

Ա.Հովհաննիսյան․ հիմա իրավիճակը փոխվել է։ Շուկան շատ ավելի ակտիվ է։ Մենք մշտապես իրականացնում ենք տեղաբաշխումներ։ Դինամիկան զգալիորեն ուժեղացել է։

Մեր ֆինանսական շուկան, ընդհանուր առմամբ, եթե նայենք բանկերին, բավականին հաջողված է։ Հայաստանի բանկային համակարգը բավականին ուժեղ է։ Եթե ​​համեմատենք հետխորհրդային երկրների հետ, բացառությամբ Բալթյան երկրների, Հայաստանի բանկային համակարգը շատ բարձր որակի է թե՛ ակտիվների, թե՛ compliance–ի (համապատասխանության, խմբ․), թե՛ նորարարության առումով։ Մեր բանկերը լավ վիճակում են, պարզապես պետք է աշխատել կապիտալիզացիայի վրա և առաջ շարժվել՝ զարգացնել ֆինանսական շուկան, ներդրումային ոլորտը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img