Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն՝ ըստ կապիտալի ծավալի 2026թ․–ի I եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ ըստ համախառն կապիտալի ծավալի:

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 458,03 մլրդ դրամ՝ 2025 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճելով 9,76%-ով:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի՝ 31.03.2026թ. դրությամբ կապիտալի ծավալով Հայաստանի հինգ խոշորագույն վարկային կազմակերպությունների թվում են «Բնակարան երիտասարդներին», «Ազգային հիփոթեքային», «Արեգակ», «ԱԿԲԱ-Լիզինգ» և «Էքսպորտ Ֆայնենս» ընկերությունները:

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով առաջին տեղը զբաղեցնում է «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը, որի կապիտալը ընթացիկ տարվա մարտի վերջին կազմել է 201 մլրդ դրամ՝ համակարգում ապահովելով 44,10% մասնաբաժին:

Երկրորդ հորիզոնականում է «Ազգային հիփոթեքային» ընկերությունը՝ 59,3 մլրդ դրամ կապիտալով և ոլորտի համախառն կապիտալում 12,95% մասնաբաժնով:

Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Արեգակը», որի կապիտալը կազմել է 34,5 մլրդ դրամ (մասնաբաժինը՝ 7,53%):

Չորրորդ տեղում է «ԱԿԲԱ-Լիզինգը»՝ 26,3 մլրդ դրամ կապիտալի ծավալով (մասնաբաժինը՝ 5,74%):

Խոշորագույն վարկային կազմակերպությունների հնգյակը եզրափակում է «Էքսպորտ Ֆայնենսը», որի կապիտալը կազմել է 23,1 մլրդ դրամ (մասնաբաժինը՝ 5,05%):

Վարկանիշի կազմման համար աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները. օպերատիվ տվյալներ 2026թ. I եռամսյակի համար» տեղեկագիրը, որը պատրաստվել է վարկային կազմակերպությունների պաշտոնական հաշվետվությունների հիման վրա:

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail: [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Հայաստանում կթույլատրվի առանց նոտարի անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերի առցանց ձևակերպումը

Հայաստանում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է բանկերի կամ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորություն՝ առանց նոտարական վավերացման։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

Ներդրումային բարենպաստ միջավայրի և տնտեսական ավանդի գնահատում. Էդուարդ Մարությանին Անանիա Շիրակացու մեդալ է շնորհվել 

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img