Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2026թ․–ի առաջին եռամսյակի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի I եռամսյակի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշային աղյուսակը: Հայաստանի բանկերի համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 103,48 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 101,18 մլրդ դրամի համեմատ՝ աճելով 2,27%-ով:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի՝ 2026 թվականի I եռամսյակի արդյունքներով զուտ շահույթի ցուցանիշով (հարկումից հետո) առաջատարների հնգյակում են ներառվել Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ակբա բանկը, Արարատբանկը և Ինեկոբանկը:

2026 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի ամենաշահութաբեր բանկն է դարձել Արդշինբանկը: Բանկի զուտ շահույթը կազմել է 33,12 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 7,33%-ով:

Երկրորդ տեղում Ամերիաբանկն է՝ 19,22 մլրդ դրամ շահույթով, ինչը 19,99%-ով գերազանցում է 2025 թվականի մարտի վերջի արդյունքը:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ակբա բանկը, որը 2026 թվականի I եռամսյակի արդյունքներով ստացել է 7,59 մլրդ դրամի շահույթ, որը նախորդ տարվա I եռամսյակի համեմատ նվազել է 2,49%-ով:

Չորրորդ տեղում Արարատբանկն է՝ 5,12 մլրդ դրամ զուտ շահույթով, ինչը 64,07%-ով բարձր է 2025 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքից:

Առաջատարների հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որի շահույթը կազմել է 4,93 մլրդ դրամ, անկումը 2025 թվականի I եռամսյակի համեմատ՝ 33,96%:

Բանկերի շահույթի վարկանիշի կազմման աղբյուր է հանդիսանում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները. 2026 թ. I եռամսյակի օպերատիվ տվյալներ» տեղեկագիրը, որը կազմվել է հայկական բանկերի կողմից ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հաշվետվությունների հիման վրա:

Սույն տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img