Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ ակտիվների ծավալի 2026թ․–ի I եռամսյակի վերջի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշային աղյուսակը՝ ըստ համախառն ակտիվների ծավալի 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ:

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել են 13,15 տրլն դրամ՝ 2025 թվականի առաջին եռամսյակի վերջի 11,27 տրլն դրամի համեմատ (աճը՝ 16,67%) և 2025 թվականի չորրորդ եռամսյակի վերջի 12,83 տրլն դրամի համեմատ (աճը՝ 2,51%):

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի՝ ակտիվների ծավալով Հայաստանի խոշորագույն բանկերի հնգյակում ներառվել են Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ակբա բանկը, Ամիօ Բանկը և Ինեկոբանկը:

Հաշվետու ամսաթվի դրությամբ ակտիվների ծավալով Հայաստանի խոշորագույն բանկն է Արդշինբանկը: Բանկի ակտիվներն ընթացիկ տարվա մարտի վերջի դրությամբ կազմել են 2,81 տրլն դրամ (աճը նախորդ տարվա մարտի վերջի համեմատ՝ 21,35%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի վերջի համեմատ՝ 5,16%):

Երկրորդ հորիզոնականում Ամերիաբանկն է՝ 2,42 տրլն դրամ ակտիվներով (աճը տարվա ընթացքում՝ 29,15%, եռամսյակի ընթացքում՝ 3,46%):

Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ակբա բանկը՝ 1,09 տրլն դրամ ակտիվների չափով (աճը նախորդ տարվա I եռամսյակի համեմատ՝ 18,53%, իսկ նախորդ տարվա IV եռամսյակի համեմատ՝ 2,18%):

Չորրորդ հորիզոնականում է Ամիօ Բանկը՝ 974,3 մլրդ դրամ ակտիվների ծավալով (աճը նախորդ տարվա մարտի վերջի համեմատ՝ 5,45%, իսկ դեկտեմբերի վերջի համեմատ՝ 1,76%):

Ակտիվների մեծությամբ խոշորագույն բանկերի հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որի ակտիվները կազմել են 915,9 մլրդ դրամ՝ տարեկան 15,28% աճի և եռամսյակայի ընթացքում 0,33% անկման պայմաններում:

Բանկերի վարկանիշի կազմման աղբյուր է հանդիսանում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները. 2026 թ. I եռամսյակի օպերատիվ տվյալներ» տեղեկագիրը, որը կազմվել է հայկական բանկերի կողմից ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հաշվետվությունների հիման վրա:

Սույն տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img