Փետրվարին Հայաստանի ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը չափավոր է աճել հունվարին գրանցված թռիչքից հետո. Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/ԱՌԿԱ/․     Փետրվարին դեպի Հայաստան ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով աճել է 5,2%-ով՝ հունվարին արձանագրված 44% թռիչքից հետո։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – April 2026» զեկույցում։

«Սա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքի 10% չափավոր աճով (որին բաժին է ընկնում ընդհանուր զուտ ներհոսքի 57%-ը), ինչպես նաև ԱՄՆ-ից ներհոսքի 9,6% աճով (ընդհանուր զուտ ներհոսքի 42%-ը)», – նշվում է հետազոտության մեջ։

Զեկույցի հեղինակները նաև մատնանշում են, որ այլ երկրներից զուտ ներհոսքը կրճատվել է 74,5%-ով, թեև դրանց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի ընդամենը 1,3%-ը։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2026 թվականի փետրվարին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացված ֆիզիկական անձանց օգտին ոչ առևտրային անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է մոտ 47 մլն դոլար՝ 2025 թվականի փետրվարի 44,6 մլն դոլարի դիմաց։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img