ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Հաճախորդների հետ աշխատանքի այս ուղին ընդլայնում է սպասարկման հնարավորությունները և թույլ տալիս օգտվել բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու։

Նոր մոդելի գլխավոր առավելությունը բանկային ծառայությունների հասանելիության ընդլայնումն է՝ հեռավար ձևաչափով։ Այն միտված է սպասարկման արագացմանը, հարմարավետության բարձրացմանը և Բանկի հետ մշտական կապի ապահովմանը՝ անկախ հաճախորդի գտնվելու վայրից և դիմելու ժամից։ Հաճախորդները կարող են ստանալ խորհրդատվություն, ծանոթանալ վարկային առաջարկներին և ձևակերպել վարկեր հեռավար եղանակով։ Հայտերի ուսումնասիրման գործընթացը տևում է հաշված րոպեներ։

«Տելեմարքեթինգի զարգացումը քայլ է դեպի ավելի ճկուն և ժամանակակից սպասարկման մոդել, որը հիմնված է հաճախորդների պահանջների և փոխգործակցության թվային ուղիների վրա։ Մենք ստեղծել ենք համակարգ, որի շնորհիվ բազմաթիվ հարցեր հնարավոր է լուծել հեռավար եղանակով։ Նոր մոդելը նաև ուժեղացնում է սպասարկման որակի վերահսկողությունը և օգնում առավել արդյունավետ վերլուծել հաճախորդների վարքագիծն ու նախասիրությունները։ Արդյունքում ծառայությունները դառնում են ավելի անհատականացված և հարմարավետ՝ միաժամանակ նվազեցնելով մասնաճյուղ այցելելու անհրաժեշտությունը։ Ամեն օր մենք կատարում ենք մինչև 700 զանգ հաճախորդներին, ինչի արդյունքում ունենում ենք ամսական ավելի քան 500 վարկային հայտ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Տելեմարքեթինգի ուղղության զարգացմանը զուգահեռ` Բանկը նաև բարելավում է իր գործառնական ենթակառուցվածքը։ Տելեմարքեթինգի թիմի համար բացվել է ժամանակակից գրասենյակ` ստեղծված աշխատակիցների հարմարավետ և արդյունավետ աշխատանքն ապահովելու նպատակով։ Տարածքը հագեցած է աշխատանքային օրվա ընթացքում հարմարավետության և հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչը նպաստում է կենտրոնացված լինելու բարձր մակարդակի և հաճախորդների հետ հաղորդակցության որակի պահպանմանը։ Այս պայմանների շնորհիվ աշխատակիցներըկարող են առավել կենտրոնացված զբաղվել դիմումների մշակմամբ, ինչը բարձրացնում է սպասարկման արագությունն ու արդյունավետությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img