Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/.  IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրը մարզերում անցկացնելը հաճախորդներին ավելի մոտ լինելու Բանկի առաքելության մի մասն է։

IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանի խոսքով՝ նախաձեռնության հենց առաջին օրվանից դրական կարծիքներն ու արձագանքը մեծ էին ինչպես հաճախորդների, այնպես էլ բոլոր մասնաճյուղերի աշխատակիցների կողմից․ «Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր հաճախորդ զգա, թե որքան ենք կարևորում նրանց հետ համագործակցությունը, ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ ընտրում են հենց մեզ։ Ուրախ ենք, որ Շնորհակալության օրը տանում ենք արդեն նաև մարզեր, նախորդն Արմավիրում էր, այս անգամ Շիրակի մարզում ենք և շուտով նաև Լոռի ենք գնալու։ Թվային զարգացմանը զուգահեռ մենք, միևնույն է, մեծ կարևորություն ենք տալիս հաճախորդների հետ իրական շփմանը», – ասաց Սեդա Ավագյանը։

Հերթական գործարքն իրականացնելու համար մասնաճյուղ եկած հաճախորդներին սպասում էին հաջողակ անիվը, որը պտտելով նրանք շահում էին idcoin-ներ (1 idcoin = 1 դրամ), քաղցր հյուրասիրությունն ու սովորականից տարբերվող յուրահատուկ, տոնական մթնոլորտը։

Գյումրիի մասնաճյուղի կառավարիչ Վահան Մանուկյանն էլ նշեց․ «Մենք ունենք բազմաթիվ հաճախորդներ, որ միշտ նախընտրում են սպասարկվել հենց մասնաճյուղում՝ իրական շփման պայմաններում, ուրախ ենք, որ կարող ենք այսօր նրանց անակնկալ մատուցել, ևս մեկ անգամ այս ձևաչափով շնորհակալություն հայտնել մեզ ընտրելու համար։ Գյումրիի մասնաճյուղն ամեն օր բացման պահից ակտիվ է․ մենք սպասարկում ենք ոչ միայն քաղաքի, այլև հարակից համայնքների բնակիչներին, և անում ենք ամեն ինչ, որ մեր սպասարկումը միշտ լինի ամենաբարձր որակով ու մեր հաճախորդների կարիքներին համապատասխան», – ասաց Վահան Մանուկյանը։

Հաճախորդների շնորհակալության օրը կշարունակի անակնկալներ մատուցել տարբեր մարզերի մասնաճյուղերի հաճախորդներին, խոստանում են IDBank-ից։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img