Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները։ Այժմ Յունիբանկի հաճախորդները կարող են ակնթարթորեն գումար փոխանցել ArcaPay համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով ստացողի հեռախոսահամարը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

ArcaPay-ով փոխանցում կատարելու համար պետք չէ  մուտքագրել ստացողի քարտի համարը կամ բանկային այլ տվյալներ, ինչը գործընթացը դարձնում է առավել պարզ և արագ։

Փոխանցում կատարելու համար UNIMobile հավելվածի «Փոխանցում հեռախոսահամարով» բաժնում անհրաժեշտ է ընտրել ArcaPay փոխանցումը, նշել ստացողի հեռախոսահամարը և բանկը, մուտքագրել գումարի չափը և հաստատել գործարքը։ Գումարը փոխանցվում է ստացողի հաշվին վայրկյանների ընթացքում և անմիջապես հասանելի դառնում օգտագործման համար։

Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ArcaPay փոխանցումներն իրականացվելու են առանց միջնորդավճարի։ Մեկ գործարքի առավելագույն գումարը կազմում է 400 000 ՀՀ դրամ։

Նոր ծառայության գործարկումը UNIMobile-ում Յունիբանկի հերթական քայլն է թվային ծառայությունների զարգացման և հաճախորդներին ֆինանսների կառավարման ժամանակակից ու հարմար լուծումներ առաջարկելու ուղղությամբ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img