Հայաստանի ֆինանսական շուկան հաջողված է, բանկային համակարգն ուժեղ է․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆինանսական շուկան, ընդհանուր առմամբ, եթե նայենք բանկերին, բավականին հաջողված է, կարծում է Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։Investments Армен Ованнисян.

«Հայաստանի բանկային համակարգը բավականին ուժեղ է։ Եթե ​​համեմատենք հետխորհրդային երկրների հետ, բացառությամբ Բալթյան երկրների, Հայաստանի բանկային համակարգը շատ բարձր որակի է թե՛ ակտիվների, թե՛ compliance–ի (համապատասխանության, խմբ․), թե՛ նորարարության առումով», – ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Նշելով, որ հայկական բանկերը լավ վիճակում են՝ Հովհաննիսյանն ավելացրեց, որ պարզապես պետք է աշխատել կապիտալիզացիայի վրա և առաջ շարժվել՝ զարգացնել ֆինանսական շուկան, ներդրումային ոլորտը։

Պատասխանելով այն հարցին, թե համաձայն է, արդյոք, Հայկական ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանի կարծիքի հետ, ով ավելի վաղ հայտարարել էր, որ կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանում մասամբ արգելակվում է որակյալ ֆինանսական միջնորդների, ներդրումային բանկերի և բրոքերների բացակայության պատճառով՝ Հովհաննիսյանը նշեց, որ հիմա իրավիճակը փոխվել է։

«Շուկան շատ ավելի ակտիվ է։ Մենք մշտապես իրականացնում ենք տեղաբաշխումներ։ Դինամիկան զգալիորեն ուժեղացել է», – ավելացրեց նա։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայ, Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2024 թվականին կազմել է ավելի քան 363,1 մլրդ դրամ՝ 2023 թվականի համեմատ աճելով 60,9 տոկոսով։

Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 11,023 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ աճել է 20,1%-ով)։ Բանկերի վարկային ներդրումների ծավալը, պահուստները չհաշված, կազմել է 6,270 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 24,6%-ով։ Ընդհանուր պարտավորությունները 2024 թվականին աճել են 20%-ով և կազմել 9,243 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 6,431 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 16,6%-ով։ Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է 1779,3 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 20,5%-ով։

Ամբողջական հարցազրույցը՝ հետևյալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img