Հայաստանն ու ՎԶԵԲ–ը քննարկում են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 19–ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ դերը Հայաստանում ինչպես ենթակառուցվածքային բարեփոխումների, այնպես էլ ֆինանսական շուկայի կայացման և, մասնավորապես, ՓՄՁ ֆինանսավորման հասանելիության բարելավման ուղղություններով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհաշինության, ջրային համակարգի, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման ուղղություններով ընթացիկ ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին: 

ՎԶԵԲ–ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից մեկն է։ Բանկի հիմնական առաջնահերթություններից են ընկերությունների մրցունակության բարձրացումն ու ֆինանսական հատվածի միջնորդության աջակցությունը ռիսկերի բաշխման գործիքների միջոցով։ Հայաստանում գործունեության ընթացքում ՎԶԵԲ–ը ներդրել է 2,4 միլիարդ եվրո՝ 220 ծրագրերի շրջանակում, որոնք ընդգրկում են էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և ֆինանսների ոլորտները։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img