Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի/ԱՌԿԱ/ ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, այս տարվա մարտի վերջի դրությամբ, բանկային համակարգում վարկային պորտֆելով առաջատար դիրքը զբաղեցնում է Ամերիաբանկը։ Բանկի վարկավորման ծավալը (առանց պահուստների) կազմել է 1,323 միլիարդ դրամ (աճը՝ 32,8%)։

Երկրորդ տեղում է Արդշինբանկը, որի զուտ վարկային պորտֆելը կազմում է 1.230 միլիարդ դրամ (աճը՝ 19.4%)։

Երրորդ տեղում է Ակբա բանկն է՝ 559.5 միլիարդ դրամ զուտ վարկային պորտֆելով (աճը՝ 16.8%)։

Բանկերի վարկային պորտֆելների վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» տեղեկագիրը, որը կազմվում է Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա։

Այս տեղեկագիրը և գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail – [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img