Համաշխարհային բանկի աջակցությամբ  Հայաստանն իրականացնում է 435 մլն դոլարի ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․  Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց ծրագրի առաջին փուլը, որի միջոցով Հայաստանի գյուղական և թերսպասարկվող բնակավայրերում բարելավվելու է ոռոգման և խմելու ջրի համակարգերի հասանելիությունը, ստեղծվելու են աշխատատեղեր, խթանվելու է տնտեսական աճը և բարձրացվելու է ջրաապահովությունը և դիմակայունությունը ծայրահեղ եղանակային պայմաններին։

«Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման» ծրագրի  (Water and Irrigation Services Enhancement) առաջին փուլը, որի գործողության ժամկետը 2025-ից 2031 թթ. է, ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) 80 միլիոն դոլարին համարժեք վարկը և  Ֆրանսիական զարգացման գործակալության, Եվրամիության և ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորումը՝ 185 միլիոն դոլարին համարժեք ընդհանուր գումարով։ Առաջիկա 10 տարիների ֆինանսավորման ընդհանուր փաթեթը կազմելու է 435 միլիոն դոլար, այդ թվում՝ 330 միլիոն դոլարի ֆինանսավորում ՎԶՄԲ-ից։

 «Ծրագրով ֆինանսավորվելու են Հայաստանում ջրային ռեսուրսները կառավարող հաստատությունների և քաղաքականություններին համալիր բարեփոխումներ։ Այն ներառում է ոռոգման ծառայությունների բարելավումներ և ջրամատակարարման հուսալի ծառայությունների ընդլայնում գյուղական ընտրված բնակավայրերում», – ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ «Ներդրում անելով ոռոգման և ջրամատակարարման համակարգերում՝ քաղաքականությունների և հաստատությունների բարեփոխման հետ մեկտեղ, ծրագիրը կօգնի նաև այնպիսի մարտահրավերների մեղմմանը, ինչպիսիք են երաշտները, հեղեղումները և ծայրահեղ շոգը։ Ընդհանուր առմամբ այն կբարելավի Հայաստանի գյուղացիական տնտեսությունների և գյուղական համայնքների կյանքի որակն ու տնտեսական կայունությունը»։

Վերջին տարիներին Հայաստանում նշանակալի տնտեսական աճ է գրանցվել, սակայն աղքատությունը տեղի չի տալիս։ Թեև երկրի աճի զգալի մասն այժմ պայմանավորված է ծառայություններով ու արդյունաբերությամբ, գյուղատնտեսությունը մնում է խոշոր գործատու և կերակրում է բազմաթիվ ընտանիքների։

Բայցևայնպես, ոռոգման քայքայված և անարդյունավետ համակարգերից բարձր արտահոսքի հետևանքով բերքատվությունը նվազում է՝ արդիականացման անհրաժեշտություն առաջացնելով ապրուստի միջոցները և տնտեսությունը պաշտպանելու համար։ Ջրի կորստի բարձր մակարդակը հանգեցրել է ոռոգման ոչ օպտիմալ արդյունքների և երկրում ջրային գերատեսչությունների ֆինանսական անկայուն վիճակի։

Նմանապես՝ 579 գյուղական բնակավայրերում գրեթե 650 000 մարդ չի սպասարկվում, քանի որ ջրային ծառայությունների մատուցումը կարգավորող վարձակալության պայմանագրում ընդգրկված սպասարկման տարածքից դուրս է բնակվում։ Դրա փոխարեն նրանք ստիպված են ապավինել ջրի աղբյուրների և համակարգերի վրա, որոնք ունեն սահմանափակ մաքրում, արդյունավետություն և վերահսկողություն, ինչպիսիք են հնացած խողովակները, աղբյուրային կամ ստորգետնյա ջրերը, ինչպես նաև համայնքային կառավարմամբ ծառայությունները։

Ծրագրի նպատակն է ապահովել արդյունավետ և ֆինանսապես կայուն ոռոգման ծառայությունների մատուցում Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի և Տավուշի մարզերի գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև ավելացնել գյուղական բնակավայրերում անվտանգ և արդյունավետ կառավարվող ջրամատակարարման ծառայությունների հասանելիությունը։ Ծրագիրը կխթանի նաև ջրօգտագործողների ընկերությունների կառավարող մարմինների բարելավումները, այդ թվում՝ կանանց մասնակցության մեծացմամբ։

Ծրագրի առաջին՝ վեցամյա փուլը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից։ Սույն նախաձեռնությունն աջակցում է ենթակառուցվածքի արդիականացմանը և հզորացնում ոլորտը կառավարող հաստատությունները՝ համահունչ լինելով ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու և ծայրահեղ եղանակային պայմաններին հարմարվելու ռազմավարությունները կատարելագործելու Հայաստանի հանձնառություններին։

Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու իր օժանդակությունը Հայաստանի զարգացման ուղուն՝  աղքատության հաղթահարմանը և ավելի բարգավաճ և դիմակայուն ապագայի կերտմանը։  1992 թ.-ից ի վեր Համաշխարհային բանկը Հայաստանին է տրամադրել շուրջ 3  միլիարդ դոլար, ներառյալ ներդրումային վարկավորման, դրամաշնորհների, վերլուծական աշխատանքի և տեխնիկական աջակցության շուրջ 400 միլիոն դոլարի ընթացիկ պորտֆելը ՎԶՄԲ-ից, հավատարմագրային հիմնադրամներից և Միջազգային զարգացման ընկերակցությունից` ամենաաղքատ երկրների համար Համաշխարհային բանկի հիմնադրամից, որի նվիրատու դարձավ նաև Հայաստանը 2023 թ․-ին ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img