Յունիբանկը դարձավ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Համագործակցության պայմանագիրը ստորագրվեց հունիսի 27-ին Ուրարտուի մարզաբազայում, որի համաձայն Յունիբանկը դարձավ թիմի տիտղոսային հովանավորը։ Հայտնում են Յունիբանկից։

Այս համագործակցությունը նոր էջ է բացում ակումբի պատմության մեջ՝ ապահովելով լրացուցիչ ռեսուրսներ ենթակառուցվածքների զարգացման, ակադեմիայի և սոցիալական ծրագրերի իրականացման համար․

 «Համագործակցությունը Յունիբանկի հետ կարևոր քայլ է ակումբի կայուն զարգացման և նոր բարձունքների հասնելու ճանապարհին։ Մենք ուրախ ենք աշխատել գործընկերոջ հետ, որը կիսում է մեր արժեքներն ու նպատակները», – նշեց ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը։ 

Յունիբանկն այս համագործակցությունը դիտարկում է՝ որպես հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հնարավորություն։ «Մենք ուրախ ենք դառնալ «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը: Մի ակումբի, որն ունի վառ անհատականություն և հավակնոտ նպատակներ։ Հավատացած ենք, որ մեր համագործակցությունը կդառնա ամուր հիմք նոր հաղթանակների և ձեռքբերումների համար՝ ինչպես թիմի, այնպես էլ՝ նրա երկրպագուների համար: Յունիբանկը շարունակելու է աջակցել սպորտի զարգացմանը Հայաստանում և առողջ ապրելակերպի արժեքների տարածմանը», – նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: 

«Ուրարտու» ՖԱ-ն Հայաստանի կրկնակի չեմպիոն է և քառակի գավաթակիր։ Թիմը հաջողությամբ հանդես է գալիս ազգային մրցաշարերում և պատվով ներկայացնում է Հայաստանը եվրոպական ասպարեզում՝ կերտելով նոր սերնդի տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ։ 

Պայմանագրի ստորագրումից հետո Ակադեմիայի փոքրիկ ֆոտբոլիստները Յունիբանկի վարչության նախագահին նվիրեցին խորհրդանշական մարզաշապիկ։ Մեսրոպ Հակոբյանը խոստացավ ակումբի խաղերին գնալ հենց այդ մարզաշապիկով, և կատակեց՝ Յունիբանկի տարբերանշանով խաղաշապիկն ավելի լավն է։ 

«Յունիբանկի կարգախոսն է՝ «Առողջ ֆինանսներ՝ վստահ ապագա», և մենք անկեղծորեն հավատում ենք, որ ֆինանսական բարեկեցությունը սկսվում է կրթության և սպորտի մեջ ներդրումներից: «Ուրարտու» ակումբը մեծ նշանակություն է տալիս մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Մենք հպարտ ենք մեր գործընկերությամբ և ուրախ ենք նպաստել մարզիկների նոր սերունդների զարգացմանը», – հավելեց Մեսրոպ Հակոբյանը:

 «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը նշեց, որ ակումբի և Յունիբանկի տեսլականները համընկնում են, և թիմը միշտ բաց է համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են այդ գաղափարները։ «Ինչ վերաբերում է Ակադեմիային, ապա մեր հիմնական նպատակից՝ ֆուտբոլիստներ դաստիարակելուց բացի, նաև կարևոր է, որ առաջին հերթին կարողանանք դաստիարակել լավ մարդ։ Երեխան մեզ մոտ ստանում է ոչ միայն ֆուտբոլային կրթություն, այլև այն դաստիարակությունը, որով վաղը կարող է դառնալ մեր երկրի արժանի քաղաքացի»,- շեշտեց Դավիթ Շախբագյանը։ 

Առաջին պաշտոնական հանդիպումը հովանավորության պայմանագրի ստորագրումից հետո կլինի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում՝ բելառուսական «Նեմանի» հետ: Այդ երեկո թիմը դաշտ դուրս կգա նոր խաղաշապիկով՝ Յունիբանկի տարբերանշանով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img