Դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքն ապրիլին 0,1% –ով ցածր էր, քան մեկ տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 390.7 դրամ, ինչը 0.1%-ով ցածր է 2024 թվականի ապրիլի նույն ցուցանիշից (391.0 դրամ): Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

2025 թվականի ապրիլին, նույն թվականի մարտի համեմատ, սպառողական գների 0.5%-ով աճին զուգընթաց 0.5%-ով նվազել է հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ (դրամը արժևորվել է):

Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 2.5%-ով, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը նվազել է 1,5%–ով։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0,8%–անոց աճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի 3,3%–անոց անկում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է FinTech Armenia ասոցիացիային՝ որպես հիմնադիր անդամ

Բիբլոս Բանկ Արմենիան՝ որպես հիմնադիր անդամ, միացել է FinTech Armenia ասոցիացիային, ինչը կարևոր քայլ է Բանկի՝ ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման և նորարարության զարգացմանն ուղղված ջանքերում

ՀՀ Կենտրոնական բանկի կայքը և բանկային հաշիվների ռեեստրը 4 ժամով հասանելի չեն լինի

Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև ժամը 23:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կայքը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img