«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովագրված արտոնյալ պարտքի վարկանիշները «Ba3» մակարդակում` անփոփոխ թողնելով «կայուն» հեռանկարը: Հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը։

Նշվում է, որ վարկանիշը Ba3 մակարդակով հաստատելու որոշումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն աճի ներուժով, ինչպես նաև ինստիտուցիոնալ  զարգացման և պետական կառավարման արդյունավետության չափավոր բարձր մակարդակով։

Միաժամանակ որպես վարկանիշի վրա ճնշում գործադրող հիմնական գործոններ շարունակում են մնալ աշխարհաքաղաքական ռիսկերը:

Միջազգային վարկանիշային գործակալության «կայուն» կանխատեսումը արտացոլում է Հայաստանի վարկային պորտֆելի վրա ազդող ռիսկերի հավասարակշռվածությունը։ Ըստ «Moody’s» գործակալության՝ Երկրի տնտեսական հեռանկարները կարող են գերազանցել ներկայիս սպասելիքները՝ արտադրողականության ավելի նշանակալի աճի շնորհիվ։ Սա, իր հերթին, հիմքեր է ստեղծում պետական պարտքի մակարդակի նվազման և դրա սպասարկման հնարավորությունների բարելավման համար, նշվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության կանխատեսման համաձայն երկրի երկարաժամկետ տնտեսական աճը կամրապնդվի 5% մակարդակում, ինչը պայմանավորված է հիմնական կապիտալում ներդրումների ավելացմամբ և մարդկային կապիտալի որակի բարելավմամբ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img