ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամին որպես գործընկեր, հաղորդում է ՎՏԲ–Հայաստանի Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկը կաջակցի հիմնադրամի հիմնական ծրագրերին, այդ թվում՝ մշակութային և կրթական նախագծերի զարգացում, համերգների կազմակերպում և երիտասարդ երաժիշտների համար կրթաթոշակների տրամադրում։ Գործընկերությունը նպատակ ունի խթանել երաժշտական արվեստը և աջակցել տաղանդներին Հայաստանում։

««Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի հետ համագործակցությունը բիզնեսի ու մշակույթի միավորումն է՝ հանուն երիտասարդ տաղանդների աջակցության, որոնք կկարողանան պահպանել երաժշտական ավանդույթները և կկարողանան ներկայացնել Հայաստանը միջազգային բեմերում», – մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Մեր հիմնադրամի համար սա պարզապես ֆինանսական աջակցություն չէ, սա ներդրում է տաղանդների մեջ։ Մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի երիտասարդ երաժիշտները սովորեն լավագույն վարպետներից, աճեն մասնագիտորեն և վստահ քայլեն առաջ։ Մենք շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ մեր գլխավոր առաքելության իրականացման գործում մեզ աջակցելու համար՝ կառուցել երկրի երաժշտական ապագան՝ բացահայտելով և զարգացնելով նոր սերնդի ներուժը», – նշել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հվակիմյանը

«Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամը հիմնադրվել է 2019թ․-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամի առաքելությունն է՝ աջակցել երիտասարդ հայ երաժիշտներին, զարգացնել նրանց ներուժը և խթանել երաժշտական մշակույթը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img