Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի  էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «Կայունից» «Բացասականի» և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում:  Այս մասին նշվում է Fitch Ratings կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը նոյեմբերին բարձրացրել էր Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ հաստատելով (Long-term Issuer Default Rating IDR) «B+» մակարդակումէ`«Կայուն» կանխատեսմամբ: 

Fitch-ի գնահատմամբ, կորոնավիրուսի առաջացրած ցնցումը բացասական է ազդել Հայաստանի տնտեսության վրա ապրանքատեսակներից (արտահանման մեծ մասը), Ռուսաստանի տնտեսությունից (գումարային փոխանցումներ, առևտուր և արտասահմանյան ուղիղ ներդնումներ) և զբոսաշրջությունից կախվածության պատճառով, որը միայն մասնակիորեն փոխհատուցվում է նավթի ցածր գներից ստացված եկամտով: Դա կատարվում է Հայաստանի մաքուր արտաքին պարտքի հարաբերականորեն բարձր մակարդակի և ընթացիկ գործառնությունների հաշվի կառուցվածքային դեֆիցիտի ֆոնին, որը միայն մասամբ է ֆինանսավորվում կապիտալի ներհոսքի հաշվին, որը չի ստեղծում պարտքային պարտավորություններ:

«Չնայած մակրոտնտեսական քաղաքականության հուսալի կառուցվածքին և բարեփոխումներին պահպանվող հակվածությանը, տնտեսական ցնցումը հանգեցրել է այն բանին, որ պետական պարտքը ձեռք է բերել նկատելիորեն ավելի բարձր հետագիծ, և 2020թ-ի մեր կանխատեսումները փոխկապակցված են COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված բացասական ռիսկերի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Վերլուծության հեղինակները կանխատեսում են, որ կորոնավիրուսի առաջացրած ցնցումը կդանդաղեցնի ՀՆԱ-ի աճը` 2019թ.-ին գրանցված 7,6%-ից մինչև 2020թ.-ին 0,5% ( 4,4 տոկոսային կետով անկում` վեց ամիս առաջ Fitch-ի վերջին վերանայումից ի վեր): 2019թ.-ին աճն արագացել է 7.9%-ով, իսկ 2020թ.-ին արագացման թափն ուժեղ էր մնում, ինչը որոշակիորեն փոխհատուցեց կտրուկ անկումը, որը սպասվում էր ընթացիկ տարում: 

Կառավարությունը հայտնել է աջակցության փաթեթով արտակարգ դրության մասին, որը կազմում է ՀՆԱ-ի 2,3%-ը, իսկ Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 0,25-ից մինչև 5,25 %, 2020թ.-ի առաջին 2 ամսում գնաճը կրճատվել է` հասնելով միջին մակարդակի՝ 0,1%: 

Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը մասնակիորեն կվերականգնվի 2021թ.-ին` մինչև 5,5% արտաքին պահանջարկի վերականգնման, ներդրումների աճի, հաճախակի սպառման վերականգնման և չափավոր բյուջետային քաղաքականության պայմաններում զբաղվածության մեծացման շնորհիվ:

«Այնուամենայնիվ, մեր գլոբալ մակրոտնտեսական կանխատեսումներին համապատասխան, վերականգնման տեմպերը մեծ մասով կախված են լինելու 2020թ.-ի ճգնաժամի ընթացքից և բռնկմանը հակազդող առողջապահական համակարգի միջոցառումներից: Եթե վարակումների երկրորդ ալիքը սկսվի, որը նախատեսում է տեղայնացման միջոցառումների սահմանումը, Հայաստանի համար մեր տնտեսական և ֆիսկալ կանխատեսումները կարող են ենթարկվել էական բացասական ճշգրտման»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Fitch-ն ակնկալում է, որ մակրոտնտեսական ցուցանիշները համապատասխանելու են Fitch-ի՝ գլոբալ տնտեսության շուրջ կանխատեսումներին, բայց խոստովանում, որ դրանք, հավանականորեն, կենթարկվեն հաճախակի, և հնարավոր է, էական փոփոխությունների դեպի նվազում՝ պայմանավորված գլոբալ ճգնաժամի էվոլյուցիոն բնույթով :-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img