Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի տնտեսության վնասը կկազմի 1,53 մլրդ դոլար. էկոնոմիկայի նախկին փոխնարարը կանխատեսում է ՀՆԱ–ի` ավելի քան 11%–ի անկում

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը բազային սցենարում կկազմի 1,53 մլրդ դոլար (կամ 2019թ.–ի ՀՆԱ–ի 11,2%–ը), նշվում է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Հայ–ռուսական համալսարանի կայքում։

Օրերս ՀՀ ԿԲ–ն հրապարակել էր կանխատեսում, ըստ որի` Հայաստանում տնտեսական աճը կորոնավիրուսային հիվանդության տարածման և հակահամաճարակաբանական միջոցառումների պայմաններում 2020թ.–ին զգալիորեն կնվազի և կկազմի 0,7%։ Միաժամանակ ըստ պետբյուջեի, Հայաստանի տնտեսական աճը 2020թ.–ին նախատեսված է 4,9%–ի, գնաճը` 4%–ի սահմանում (±1,5%)։

Հայաստանի տնտեսության կորուստները կորոնավիրուսի պատճառով

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ, ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, ՀՆԱ–ն 2019թ.–ին կազմել է 13,636 մլրդ դոլար, իսկ աշխատողների թիվը` 782 հազար (առանց ագրոհատվածի)։

Միաժամանակ ուսումնասիրության հեղինակի հաշվարկներով, աշխատանքի արտադրողականությունը կազմել է 19,571 դոլար (առանց ագրոհատվածի)

Զբաղված մարդկանց թիվը (առանց ագրոհատվածի), որոնք մեկուսացման պայմաններում չեն աշխատում, հեղինակի գնահատմամբ, կազմում է 486 հազար մարդ։

Հաշվարկվել է, որ ՀՆԱ–ի կորուստն օրական կազմում է 51,14մլն դոլար։ Դրամական փոխանցումների նվազման հետևանքով գրանցված կորուստները գնահատվում են 506,11մլն դոլար, աշխատակիցների փոխհատուցման կորուստները` 280,71մլն դոլար, մասնավոր փոխանցումները` 225,4մլն դոլար։

«Հայաստանի տնտեսությունն ունի մի  կարևոր բնութագիր, որն իրեն դարձնում է ավելի խոցելի Ռուսաստանում առաջացած արտաքին ցնցումների նկատմամբ։ Ներքին մեկուսացման միջոցների տնտեսական ազդեցության գնահատականից բացի, Հայաստանի դեպքում կարևոր է նաև գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը դրամական փոխանցումների և մասնավոր տրանսֆերտների վրա, որոնք իրականացվում են առավելապես Ռուսաստանից այնտեղ աշխատող միգրանտների կողմից և կազմում են Հայաստանի ՀՆԱ–ի մոտ 9%–ը», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում էնաև, որ քանի որ և′ Ռուսաստանը, և′ Հայաստանը ներդրել են այցելությունների արգելքներ, առավել խոցելի կլինի աշխատող միգրանտների հետ կապված իրավիճակը։ 2018թ.–ին աշխատող միգրանտների զուտ եկամուտը կազմել է 657մլն դոլար։ Գնահատվում է, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստանի ՀՆԱ–ի վնասը 2020թ.–ին կկազմի 280 մլն դոլար, եթե այցելությունների հիմնական սահմանափակումները 120 օրվա ընթացքում մնան ուժի մեջ։ Ինչ վերաբերում է մասնավոր փոխանցումներին (490մլն դոլար), Հայաստանի տնտեսության համար հիմնական կորուստները կարող են լինել ռուբլու արժեզրկման և բնակչության եկամուտների նվազման տեսքով կորոնավիրուսի հետևանքների պատճառով։

Ուսումնասիրության մեջ նաև նշվում է, որ քանի որ Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը հիմնականում արտադրվում է փոքր ընտանեկան ֆերմերական տնտեսությունների կողմից, աշխատանքի արտադրողականության և զբաղվածության նվազումը մեկուսացման պայմաններում չի անդրադառնա գյուղատնտեսության վրա։

Միաժամանակ Հայաստանի տնտեսության մյուս ոլորտներում զբաղված է 780 հազար մարդ կամ բնակչության 26%–ը։

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը գործում է արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մինչև ապրիլի 12–ը ներառյալ երկարացվել են մարդկանց ազատ տեղաշարժի և որոշ տնտեսական գործունեության սահմանափակումները (ավելի վաղ այդ սահմանափակումները գործում էին մարտի 24–ից 31–ը)։

Ապրիլի 6–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 833 դեպք, բուժվել է 62 պացիենտ, 8 մարդ, ցավոք, մահացել է։

Ամբողջ աշխարհում ՀՆԱ–ի կորուստները գերազանցել են օրական 250 մլրդ դոլարը

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պետական քաղաքականության սահմանափակման պատճառով գրանցված ՀՆԱ–ի կորուստները ողջ աշխարհում կազմել են ավելի քան 250 մլրդ դոլար յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար կամ համաշխարհային ՀՆԱ–ի 0,3%։

Նման կորուստները գնահատվել են լոկաուտներում զբաղվածների թվի հաշվարկի և աշխատանքի արտադրողականության հիման վրա։ Բացի ուղիղ հետևանքների, կլինեն տարբեր անուղղակի և դրդված կորուստներ, որոնք կառաջանան մատակարարումների ներքին պահանջարկի նվազման հետևանքով, տնային տնտեսությունների եկամուտների կրճատման պատճառով առաջացած ներքին պահանջարկի նվազման հետևանքով։ Ակնկալվում է նաև արտաքին պահանջարկի նվազում, որն առաջանում է գործընկեր երկրներում արտադրության ծավալների նվազման պատճառով, ինչպես նաև սպասվում է արտաքին պահանջարկի նվազում բեռնափոխադրումների հետ կապված խափանումների հետևանքով և այլն։ Ապրիլի 2–ին հրապարակված Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության կանխատեսմամբ, համաշխարհային տնտեսությանը 2020թ.–ին սպասվում է ռեպրեսիա և տնտեսական ակտիվության նվազում` մինչև 1,9%։ ԱՄՆ–ի, եվրագոտու և Մեծ Բրիտանիայի ՀՆԱ–ն կնվազի` համապատասխանաբար մինչև 3,3%, 4,2% և 3,9%։ Չինաստանի տնտեսության վերականգնումը կտրուկ կսահմանափակվի գլոբալ նվազման պատճառով, և տնտեսական աճը կարող է լինել 2%–ի ցածր։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

ՀՀ արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 22-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ ապրիլի 21-ի համեմատ նվազել է 0.21 կետով՝ կազմելով 372.38 դրամ

500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ․ ԿԲ

500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ, շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ որոշումը չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա, հայտնում են Կենտրոնական բանկից

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ. I եռամսյակում պետբյուջե են վճարել 28,65 մլրդ դրամ

Հայաստանի բոլոր 17 գործող առևտրային բանկերը 2026 թ.-ի առաջին եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցանկում՝ պետական բյուջե վճարելով ընդհանուր առմամբ 28,65 մլրդ դրամ։

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ  ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ապրիլի 18-ի համեմատ նվազել է 0.49 կետով՝ կազմելով 372.85 դրամ

«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել  

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի կայուն աճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img