Հայաստանի ֆոնդային բորսայի կապիտալիզացիան գերազանցել է 872 մլն դոլարը. Եգանյան

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական ֆոնդային բորսայի (AMX) կապիտալիզացիան 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 872,36 մլն դոլար, ասաց AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Շուկայի կապիտալիզացիան (խմբ.-2023 թվականի արդյունքներով) կազմել է մոտ 668 մլն դոլար, ինչը լավ ցուցանիշ է այնպիսի զարգացող երկրի կապիտալի շուկայի համար, ինչպիսին Հայաստանն է»,– ասաց նա՝ AMX–ի մրցանակների պարգևատրման միջոցառմանը։

Եգանյանը հայտնել է, որ արժեթղթերի հատվածում նկատվում է լավ միտում. տարեկան առնվազն մեկ IPO է իրականացվում, և այժմ բորսայում ընդգրկված ընկերությունների թիվը հասել է 13-ի։

Այս առնչությամբ բորսայի տնօրենը հավելեց, որ երկրորդային շուկայի կարիքները բավարարելու համար պահանջվումեն ավելի շատ նոր արժեթղթեր։

«Դա արդեն ներդրումային բանկերի գործն է. նրանք պետք է համոզեն թողարկողներին։ Հայաստանում կա մոտ 30 պոտենցիալ թողարկող, որոնք կարող են հետաքրքրված լինել էմիսիաներով»,-պարզաբանեց նա։

Խոսելով պետական ​​պարտատոմսերի շուկայի մասին՝ Եգանյանը նշեց, որ նախնական տեղաբաշխումները 2018թ.-ի 460 մլն դոլարից 2023թ.-ին հասել են 1,5 մլրդ դոլարի։

Ընդ որում, երկրորդային շուկայում պետական ​​պարտատոմսերով առևտրի ծավալը (խմբ.-2023թ.) կազմել է մոտ 228 մլն դոլար (խմբ.-2018թ. 144 մլն դոլարի համեմատ):

«Սա շատ կարևոր ցուցանիշ է հատկապես օտարերկրյա ներդրողների գրավելու համար»,-ասաց նա։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի վերաբերյալ Եգանյանը նշեց, որ չնայած 2020 թվականին որոշակի լճացմանը, 2023 թվականին դրանց ծավալը կազմել է 114,8 մլն դոլար՝ 2018 թվականի 76,7 մլն դոլարի դիմաց, իսկ պարտատոմսերի թիվը 69-ից հասել է 111-ի։

Բորսայի տնօրենը նաև ներկայացրել է AMX-ի որոշ ֆինանսական ցուցանիշներ 2023 թվականի արդյունքներով՝ 2018 թվականի համեմատությամբ։ Այսպիսով, բորսայի կապիտալը 1,2 մլն դոլարից հասել է 5 մլն դոլարի, գործառնական ծախսերը՝ 1,5 մլն դոլարից 4,6 մլն դոլար, իսկ զուտ շահույթը 130 հազար դոլարից հասել է 1,2 մլն դոլարի։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման և վերաֆինանսավորման արտոնյալ պայմաններ.

ԵԶԲ-ն 2026 թ.-ի վերջին Հայաստանում կանխատեսում է 4,4% գնաճ

Հայաստանում գնաճը 2026 թ.-ի վերջին տարեկան կտրվածքով կկազմի 4,4%, կանխատեսում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ):

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է (ՎԻԴԵՈ)

Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով

IDBank-ը զգուշացնում է Telegram-ում գումարի շորթման նոր սխեմայի մասին

Telegram-ի ռուսալեզու տիրույթում, այդ թվում՝ Հայաստանից օգտատերերի շրջանում, լայն տարածում է ստանում զեղծարարների նոր սխեման

UATE Expo–ի ավելի քան 763 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում

Ներդրողները օգոստոսի 31-ից հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img