Հայաստանի բանկերը լավ կապիտալացված են և բավականին իրացվելի․ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերը լավ կապիտալացված են և բավականին իրացվելի, ասաց ՀՀ ԿՎ ղեկավար Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն արդյոք երկրում խնդրահարույց բանկեր։

Նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում նկատվել է շահույթի գեներացում՝ նա ասաց, որ ԿԲ-ի որոշումը կապիտալի հակացիկլային բուֆերների վերաբերյալ ուղղված է նրան, որ եթե շոկային իրավիճակ ստեղծվի, որը հարվածի տակ կդնի նաև բանկային համակարգը, այն պետք է պատրաստ լինի դիմակայելու դրան։

 «Այս պահին ես մտահոգություն չունեմ, որ մենք ունենք խնդրահարույց բանկեր»,- հավելեց նա։

2023 թվականի հուլիսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել կապիտալի հակացիկլային բուֆերը (ԿՀԲ)՝ 1,5%: Այս տարվա օգոստոսի 1-ից բանկերը պետք է բավարարեն ԿՀԲ–ի 1,5% պահանջը։

Ներկայումս Հայաստանում գործում է 18 բանկ։ Հայաստանի բանկային համակարգի շահույթը հարկումից հետո 2023 թվականի ինն ամիսներին կազմել է 214,96 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10,97 տոկոսով։ Հայաստանի բանկերի համախառն ակտիվները կազմել են 8,8 տրլն դրամ (տարեսկզբի համեմատ աճը կազմել է 4,55%)։ Վարկային ներդրումներն այս տարվա սեպտեմբերի վերջին կազմել են 4,7 տրլն դրամ՝ տարեսկզբից աճելով 13.08%-ով, պարտավորությունները 2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 7,3 տրլն դրամի (տարեսկզբի համեմատ աճել է 2,90%-ով), հայաստանյան բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 1,5 տրլն դրամ՝ տարեսկզբից աճելով 13,48%-ով։ ($1 – 403,59 դր.) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img