Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով: Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության տեղեկագրի տվյալները:

Շահույթը նախքան հարկումը կազմել է 36.92 մլրդ դրամ՝ անցյալ տարվա ինն ամիսների 46.93 մլրդ դրամի դիմաց:

Տեղեկագրում  ներկայացված 44 վարկային կազմակերպություններից 10-ը հաշվետու ժամանակահատվածն ավարտել են վնասով:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ հատվածի համախառն ակտիվները կազմել են 915.92 մլրդ դրամ՝ հունիսի 30-ի 905.18 մլրդ դրամի և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 861.12 մլրդ դրամի դիմաց: Պարտավորությունները հասել են 441.82 մլրդ դրամի՝ համապատասխանաբար 438.03 մլրդ և 406.78 մլրդ դրամի դիմաց:

Համախառն կապիտալը կազմել է 474.09 մլրդ դրամ՝ համապատասխանաբար 467.15 մլրդ և 454.34 մլրդ դրամի դիմաց, իսկ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները՝ 687.70 մլրդ դրամ՝ համապատասխանաբար 681.76 մլրդ և 660.44 մլրդ դրամի դիմաց:

Աղբյուրը՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները): 2026 թվականի III եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր։

Սույն տեղեկագիրը, որում ամփոփված է ավելի մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. հասցե՝ [email protected]): ($1 — 360.43 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img