25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է։ Ընդամենը 3 հոգով մեկնարկած բիզնեսն այսօր արդեն ունի շուրջ 500 աշխատակից։

Տարեցտարի ընդլայնելով արտադրությունը,  PROFAL-ը Նաիրի համայնքում հիմնեց նաև տարածաշրջանում եզակի և աննախադեպ արտադրողականություն ունեցող ապակու մշակման գործարան:

PROFAL ընկերության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա լիզինգն է, որի աջակցությամբ էլ գործարանը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով: 

 «PROFAL-ի հաջողության գրավականներից է մարդկային ռեսուրսը. մեր բոլոր աշխատակիցները բարձր մասնագիտացում ունեն ու երկար ժամանակ աշխատում են մեզ հետ: Made in Armenia պիտակով մեր արտադրանքը մենք ներկայացնում ենք աշխարհի ամենազարգացած երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Սաուդյան Արաբիայում, իսկ այս տարի մուտք գործեցինք Կանադա, նաև արտահանում ենք իրականացնում Ռուսաստան և Կարիբյան կղզիներ։ Այս պահին աշխատում ենք հոլանդական շուկա մուտք գործելու ուղղությամբ։ Մենք կառուցել ենք Հայաստանում եզակի մեծությամբ ապակու մշակման գործարան. աշխատանքները դեռ չեն կանգնել, ավելի մեծ ներդրումներ ենք անելու այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ։ Գործարանի կառուցման ժամանակ տեղյակ էինք Ակբա լիզինգի ծրագրերից ու օգտվեցինք դրանցից։ Ձեռք բերեցինք ընկերության ամբողջ հաստոցային պարկը գրեթե 0%-ով, որն առաջին երեք տարին սուբսիդավորում էր պետությունը: Նմանատիպ ծրագրերը խթանում են բիզնեսի զարգացումը։ Այն, ինչ Ակբա լիզինգն է առաջարկել ու արել մեզ համար, շատ գովելի է, որովհետև հավասարազոր այլ պայմաններ մենք չենք ստացել ու այստեղ այն, ինչը տեսնում եք, իրենց հետ համատեղ աշխատանքի արդյունքն է»,- նշել է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն  Էդգար Ավետիսյանը։

Ընկերությունը Հայաստանում և արտերկրում իրականացրել է ավելի քան 30.000 նախագիծ, որոնց քանակն  ամեն տարի ավելանում  է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img