Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը։ Կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել համապատասխան որոշման նախագծին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը 1998 թվականից բանկի հիմնադիր անդամներից է, և այս տարիների ընթացքում բանկը եղել է Հայաստանի կարևոր ֆինանսական գործընկերներից մեկը՝ մասնավոր հատվածում տրամադրելով շուրջ 400 մլն եվրոյի առևտրային և ծրագրային ֆինանսավորում։

«Այսօր բանկի գործող վարկային պորտֆելը կազմում է շուրջ 1.5 մլրդ եվրո, որից Հայաստանում հաստատված ծրագրերը՝ շուրջ 120 մլն եվրո, իսկ փաստացի տրամադրված ֆինանսավորումը՝ շուրջ 84 մլն եվրո», – նշել է Հովհաննիսյանը կառավարության նիստում։

Նախարարի խոսքով՝ թեև բանկի կապիտալում Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 1.1%, երկրում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ծավալը զգալիորեն գերազանցում է այդ մասնակցության հարաբերական կշիռը։

«Սա ցույց է տալիս, որ բանկի հետ համագործակցությունը Հայաստանի համար ունի գործնական, տնտեսական նշանակություն»,- նշել է նա։

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ 2024 թվականին բանկի կառավարիչների խորհուրդն ընդունել է կանոնադրական կապիտալի հերթական համալրման վերաբերյալ որոշում, որին Հայաստանը նույնպես կողմ է քվեարկել։

Նրա խոսքով` կապիտալի համալրումը նպատակ ունի ընդլայնել բանկի ֆինանսական հնարավորությունները, հատկապես տնտեսության իրական հատվածի, պետություն-մասնավոր գործընկերության և տարածաշրջանային նշանակության ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ։

Ներկայացված նախագծով Հայաստանը լրացուցիչ կբաժանորդագրվի բանկի 7 136 բաժնեմասի՝ ընդհանուր 8 մլն 206 հազար 400 եվրո արժեքով։

«Արդյունքում մեր երկրի ընդհանուր բաժնեմասերի քանակը կհասնի 27 հազ 136-ի, իսկ բաժանորդագրված կապիտալը՝ 31 միլիոն 206 հազար 400 եվրոյի։ Միաժամանակ կպահպանվի Հայաստանի ներկայիս 1.1 տոկոս մասնակցությունը բանկի կապիտալում», – ասել է նախարարը։

Հովհաննիսյանի խոսքով՝ ֆինանսական պարտավորությունների ամբողջ գումարը միանգամից վճարելու անհրաժեշտություն չի լինի։

«Ընդհանուր գումարի 30%-ի՝ շուրջ 2.46 մլն եվրոյի մասով նախատեսվում է մինչև 2026 թվականի ավարտը թողարկել անտոկոս մուրհակ, որի վճարումները կիրականացվեն 8 հավասար մասերով՝ 2027-2034 թվականների ընթացքում։ Այսինքն՝ տարեկան վճարումը կկազմի 307 հազար 740 եվրո։ Մնացած 70%-ը վճարման ենթակա կլինի միայն ըստ պահանջի»,- նշել է նա։

Նախարարը հավելել է, որ որոշմամբ Հայաստանը կապահովի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, կպահպանի բանկում իր մասնակցության և ձայների իրավունքի կշիռը՝ միաժամանակ նպաստելով համագործակցության շարունակականությանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար հատկապես կարևոր է, որ համագործակցությունը հետագայում ևս նպաստի երկրի տնտեսության իրական հատվածում նոր ներդրումներին, մասնավոր հատվածի ֆինանսավորմանն ու տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img