Mon, 7 July
21.1 C
Yerevan
USD: 384.26 RUB: 4.88 EUR: 452.58 GEL: 141.37 GBP: 524.44

ՀՀ ԿԲ–ն մտադիր է շարունակել կոնսերվատիվ քաղաքականությունը գնաճի և վեաֆինանսավորման տոկոսադրույքի հարցով արտառող զարգացումների բացակայության դեպքում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Կենտրոնական բանկը մտադիր է շարունակել իր կոնսերվատիվ քաղաքականությունը վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ արտառոց զարգացումների բացակայության պայմաններում։ Այս մասին ասել է կարգավորիչի ղեկավար Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, թե ինչ քաղաքականություն է վարելու ՀՀ ԿԲ-ն 2024 թվականին վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցով։

Նա պարզաբանեց, որ ներկա անորոշության պայմաններում դժվար է կոնկրետ մեկնաբանություն տալ այս հարցով։

«Ես չէի ասի, որ մենք հիմա (օգտագործում ենք) Data Driven-ը (կառավարման որոշումների կայացում՝ մեծ տվյալների հիման վրա, խմբ.), բայց, այնուամենայնիվ, մեր քաղաքականությունը կախված է այն չեզոք տոկոսադրույքից, որի վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Իսկ մեր քաղաքականության դիրքորոշումը՝ ավելի զսպող կամ ընդլայնող, կախված կլինի ընդհանուր միջավայրից։ Այս պահին, եթե որևէ արտառոց բան չպատահի, մենք կշարունակենք պահպանողական և զգույշ աշխատանքներ տանել, որպեսզի (միջնաժամկետ հեռանկարում, խմբ.) մոտենանք մեր թիրախային ցուցանիշին (գնաճին, խմբ.)»,- ասաց Գալստյանը։

Այս առնչությամբ նա նշեց, որ, չնայած բարձր գնաճային սպասումների կրճատմանը, այս գործընթացն ընթանում է դանդաղ տեմպերով, և անորոշության միջակայքը բավականին մեծ է։

 «Այս պայմաններում մեր հիմնական նպատակներից մեկն այդ գնաճային սպասումների ամրագրումն է»,- ասաց ԿԲ ղեկավարը՝ պարզաբանելով, որ 2014-15թթ. փորձը հուշում է, որ դեզինֆլյացիոն քաղաքականությունը կարող է երկար տևել։

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 12-ին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 9,25%։ Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի հինգերորդ նվազումն է տարեսկզբից՝ այս տարվա հունիսի 13-ին Կենտրոնական բանկը սահմանել է 10,5 տոկոս՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին՝ 0,25 տոկոսային կետով՝ մինչև 10,25 տոկոս, սեպտեմբերի 12-ին՝ 0,5 տոկոսային կետով՝ մինչև 9,75%, իսկ հոկտեմբերի 31-ին՝ 0,25 տոկոսային կետով՝ մինչև 9,5%:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2024թ․–ին աճել է 24․6%–ով՝ կազմելով 6,270մլրդ դրամ

/․ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը, զուտ պահուստները չհաշված, 2024 թվականի վերջին աճել է 24,6%-ով կամ 1,239 մլրդ դրամով և 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 6,270 մլրդ դրամ

Հայաստանը պետական պարտքի հետ կապված խնդիրներ չունի, դեֆոլտի մասին խոսելը հիմարություն է․ Ֆիննախ

Հայաստանը լուրջ խնդիրներ չունի իր պետական պարտքի հետ կապված, ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ որքանով է կառավարելի պարտքը և որոնք են դրա հետ կապված հիմնական ռիսկերը

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի հունվարին աճել է՝ հասնելով 12,9 մլրդ դոլարի

2024 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 12 842,240 մլն դոլար

2015թ.-ին ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում

2015թ.-ին ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում` ցուցաբերելով ուժեղ աջակցություն երկրի տնտեսությանը բարդ տնտեսական միջավայրում, որի վրա բացասաբար է ազդել տարածաշրջանային ճգնաժամը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img