Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 21, 2012

Ֆինանսների փոխնախարարը դժվարացավ կանխատեսել Հայաստանում արտարժույթի փոխարժեքի հետագա վարքագիծը

Այսօր դժվար է կանխատեսել դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի վարքագիծը, քանի որ այդ գործընթացը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով, ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը։

ՀԲ-ի ցուցաբերած աջակցությունն ամրապնդել և ընդլայնել է երկկողմ գործընկերային հարաբերությունները. ՀՀ նախագահ

Համաշխարհային բանկի կողմից գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար Հյաստանին ցուցաբերված օժանդակությունն ավելի ամրապնդեց և ընդլայնեց ՀՀ և ՀԲ գործընկերային հարաբերությունները, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի պաշտոնավարման ժամկետն ավարտղ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի և այդ պաշտոնում նրան փոխարինող, տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալի հետ հանդիպման ընթացքում։

ՀՀ տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը. ԱԶՍԾԲ

Հայաստանի տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց ԱԶՍԾԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը։

Հայաստանում մայիսին 0,5% գնաճ է արձանագրվել

2011 թվականի մայիսի համեմատ ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում 0,5% գնաճ է արձանագրվել: Նման տվյալ է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրել Ազգային վիճակագրական ծառայությունը: