Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Mar 12, 2013

«Կոնվերսբանկ» ՓԲԸ–ն Դավիթաշենում բացել է իր 33–րդ մասնաճյուղը

«Կոնվերսբանկ» ՓԲԸ–ն երեքշաբթի Դավիթաշեն թաղամասում բացել է իր 33–րդ մասնաճյուղը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

NASDAQ OMX Արմենիայում մարտի 12-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիայում մարտի 12-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալները:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 12–ին 411,21 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մարտի 12–ի արդյունքներով, մարտի 11–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,50 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 411,21 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի հունվարին աճել են 1,7%–ով` հասնելով 254,1 մլրդ դրամի

Հայաստանի պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի հունվարին, 2011թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 1,7 տոկոսով և կազմել 254,1 մլրդ դրամ, տեղեկացվում է 2013 թվականի հունվարի ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Ղարաբաղի նախագահը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ քաղաքացիների ավանդների նախնական փոխհատուցման մասին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Մինչև 2025 թվականը Հայաստանում ՀՆԱ–ի տարեկան աճը 6,3-6,5% կկազմի. նախարարության կանխատեսում

Հայաստանի ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2025 թվականը Հայաստանում ՀՆԱ–ի տարեկան աճը 6,3-6,5% կկազմի, ասվում է «2012-25 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում»։

ԿԲ–ի նկատմամբ ՀՀ կառավարության զուտ պահանջները հունվարին 130,7 մլրդ դրամ են կազմել

Կենտրոնական բանկի նկատմամբ ՀՀ կառավարության զուտ պահանջները հունվարին կազմել են 130,7 մլրդ դրամ` 2012 թվականի դեկտեմբերի համեմատ ավելանալով 40 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

«Յանդեքսի» բաժնետերերը ծրագրում են SPO–ի շրջանակներում բաժնետոմսերի շուրջ 7.4 տոկոսը վաճառել

«Յանդեքս» ռուսական խոշորագույն ինտերնետ–ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխման մասին (SPO), որի շրջանակներում մի շարք գործող բաժնետերեր ծրագրում են վաճառել ընկերության մոտ 7.4 տոկոս բաժնետոմսերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով «Յանդեքսի» հաղորդագրությունը։

Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները հունվարի վերջին 10,7 միլիարդ դրամ են կազմել

Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները հունվարի վերջին դեկտեմբերի համեմատ ավելացել են 24,2 տոկոսով՝ կազմելով 10,7 մլրդ դրամ, տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուից: