Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Mar 20, 2013

Ռուսաստանի ԿԲ ղեկավարին պարգևատրել են «Հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար» շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կենտրոնական բանկի ղեկավար Սերգեյ Իգնատևին պարգևատրել են «Հայրենիքի համար մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնակն պորտալում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՎԶԵԲ–ը չի կարծում, որ Հայաստանի բանկային համակարգի դրությունը կվատանա ՓՄՁ «վատ» վարկերի մասնաբաժնի ավելացումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի բանկային համակարգի դրության մեծ վատացում չի սպասում փոքր և միջին բիզնեսի «վատ» վարկերի մասնաբաժնի ավելացումից։

Հայաստանում մարտի 20–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 418,50 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 20–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 418,50 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 20–ին 416,81 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 20–ին, մարտի 19–ի համեմատ, աճել է 1,06 կետով և կազմել է 416,81 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի երկու ամսում աճել է 8%–ով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–փետրվար ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։

ՎՏԲ–Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով վարկային հայտեր ձևակերպել

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ-բանկինգ հեռակառավարման սպասարկման համակարգը համալրվել է ևս մեկ հնարավորությամբ` Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով վարկային հայտերի ձևակերպում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Կիպրոսը ՌԴ–ից վարկ կխնդրի` կղզի-պետության բանկերի և էներգետիկ ակտիվների մասնաբաժնի փոխարեն. ԶԼՄ

Կիպրոսյան պատվիրակությունը ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում մտադիր է մի քանի միլիարդ եվրոյի չափով վարկ խնդրել` կղզի-պետության բանկերի և էներգետիկ ակտիվների մասնաբաժնի փոխարեն, տեղեկացնում է Wall Street Journal բիզնես պարբերականը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է Փրայմը։

Անելիք բանկի քարտապանները 10-15% զեղչ կստանան KARGIN OPTICS սրահների ցանցում և Nimfa կոշիկի սրահում

KARGIN OPTICS սրահների ցանցը և Nimfa կոշիկի սրահը միացել են “ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ” ՓԲԸ “Զեղչային ցանցին”, որի շրջանակներում բանկի քարտապաններին կտրամադրեն 10-15% զեղչեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

ԿԲ թոփ մենեջերները հրապարակայնորեն եկամուտների վերաբերյալ հաշվետվություններ կներկայացնեն. թերթ

Ռուսաստանի Բանկը հրապարակել է այն պաշտոնների ցանկով փաստաթղթի նախագիծը, որտեղ աշխատողները ԿԲ–ում պարտավոր են իրենց և իրենց ընտանիքի (ամուսինների և անչափահաս երեխաների) եկամուտների, ծախսերի և կարողությունների մասին հաշվետվություններ ներկայացնել, գրում է Կոմերսանտը։

Կիպրոսից ստացված նորությունների հիման վրա ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` մարտի 20–ի առուվաճառքները բացել են նվազումով` բանկերի ավանդները միանգամյա հարկման վերաբերյալ Եվրախմբի նախաձեռնությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ կիպրական խորհրդարանի որոշման կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: