Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Apr 26, 2013

Մահացել է առաջատար ռուս տնտեսագետ, «Ռուսալի» թոփ–մենեջեր Ալեքսանդր Լիվշիցը

Ուրբաթ` ապրիլի 26–ին, 67 տարեկան հասակում սրտի սուր անբավարարությունից մահացել է առաջատար ռուս տնտեսագետ, ՌԴ նախկին վարչապետ և ֆինանսների նախարար, «Ռուսալ» ՀԸ միջազգային և հատուկ նախագծերի տնօրեն Ալեքսանդր Լիվշիցը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Ռուսաստանում համացանցից օգտվող յուրաքանչյուր հինգերորդ անձը գումար է կորցրել համացանցում. հարցում

Ռուս օգտատերերի մոտ 20 տոկոսն ավելի քան 2 անգամ կիբերհանցագործների զոհ է դարձել և բանկային գործառնություններ և առցանց գնումներ կատարելիս գումար է կորցրել, ասվում է «Կասպերսկու Լաբորատորիայի» հաղորդագրության մեջ։

Բանկերը սկսում են ավելի ակտիվորեն մասնակցել ֆոնդային շուկաների գնագոյացմանը

Մի շարք երկրների Կենտրոնական բանկերը սկսել են բաժնետոմսեր գնել` որպես պահուստային ակտիվ։ Այդ մասին հաղորդում է Կոմերսանտ FM–ը` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Հայաստանում ապրիլի 26–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 409,56 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 26–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 409,56 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ապրիլի 26–ին 411,33 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքն ապրիլի 26–ի արդյունքներով, ապրիլի 25–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,61 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 411,33 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Սբերբանկը 2013թ. հուլիսի 1-ից կդադարեցնի մագնիսական շերտով քարտերի թողարկումը

Ռուսաստանի Սբերբանկը 2013թ. հուլիսի 1-ից կդադարեցնի մագնիսական շերտով քարտերի թողարկումը և կսկսի հաճախորդներին տեղափոխել չիպային տեխնոլոգիաներով պլաստիկ քարտերի վրա, լրագրողներին հայտարարեց վարկային կազմակերպության բանկային քարտերի և հաշվարկա-դրամարկղային ծառայությունների վարչության տնօրեն Ռոստիսլավ Յանիկինը, հաղորդում է Банки.ру-ն։

ԱԽՏ բորսաները առավելապես աճով են բացվել Հարավային Կորեայից ստացված տվյալների աճի ֆոնին

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ` ապրիլի 26–ի առուվաճառքները բացել են առավելապես աճով Հարավային Կորեայից ստացված տվյալների աճի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։