Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 10, 2013

Հայաստանում ոսկու գինը նվազել է

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 10–ին 412,50 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 10-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 412.50 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 10–ին 413.06 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 10-ի արդյունքներով, հունիսի 7–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1.08 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413.06 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը գնաճի 2.5%–նոց աճի կհանգեցնի. ԿԲ ղեկավար

Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի մոտ 2.5–տոկոսանոց գնաճի ավելացման, երկուշաբթի խորհրդարանի նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

Հունիսի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39103146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, տեղեկացնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթ–մարաթոնի հաղթող է ճանաչվել

Հունիսի 9-ին «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթ–մարաթոնի հաղթող է ճանաչվել, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Լոնդոնում ոսկու գինը նվազել է` հասնելով երեքշաբաթյա նվազագույնին և հաստատվել 1380 դոլար/ունցիայից ցածր մակարդակում

Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում spot ոսկու գինն իր առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) համեմատ այսօր նվազել է` մինչև երեքշաբաթյա նվազագույնի` հաստատվելով 1380 դոլար/ունցիա նիշից ցածր մակարդակում։

Հայաստանում բանկիրների շուրջ 86%–ը 12–ամսյա գնաճ է կանխատեսում 2,5-5,5% սահմաններում. ԿԲ հարցում

ՀՀ ԿԲ կողմից 2013թ.–ի առաջին եռամսյակում անցկացված հարցման համաձայն` բանկային համակարգի հարցվածների շուրջ 86 տոկոսը 12–ամսյա գնաճ է կանխատեսում` 2,5–5,5 տոկոսի սահմաններում։

Հայաստան. արժույթի շուկայի մեկ շաբաթվա` հունիսի 3–7–ի տեսությունը

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայի արժութային բաժնում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,97 տոկոսով` կազմելով 413,44 դրամ։ Մեկ շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալը կազմեց 8,88 մլն ԱՄՆ դոլար, ինչը 47,52 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,95 տոկոսով և շաբաթ օրը` հունիսի 8–ին, կազմեց 414,72 դրամ։

ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալն ապրիլի վերջին նվազել է 2,5%-ով՝ կազմելով ավելի քան 1 315,7 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա ապրիլի վերջին, մարտի համեմատ, նվզել է 2,5տոկոսով և կազմել ավելի քան 1 315,7 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում:

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $8,88 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունիսի 3-7–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 8,88 մլն դոլար` 16,9 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $86,6 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $86,6 մլն՝ մեկ դոլարի դիմաց 415,40 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից: