Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Aug 23, 2013

Բրազիլական ԿԲ–ն 60 մլրդ դոլար կծախսի ռեալի աջակցման համար

Բրազիլիայի Կենտրոնական բանկը մոտ 60 մլրդ դոլար կծախսի արագ էժանացող ռեալի փոխարժեքի աջակցման համար։ Տարեսկզբից ռեալի փոխարժեքը մոտ 20 տոկոսով նվազել է դոլարի նկատմամբ` հնգամյա նվազագույն ցուցանիշ գրանցելով, հաղորդում է РБК–ն։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն օգոստոսի 23–ին 406,50 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում օգոստոսի 23-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406,50 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 23–ին 406,08 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն օգոստոսի 23–ի արդյունքներով, օգոստոսի 22–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,02 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,08 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։ -0-

Լոնդոնում ոսկու գինը չորս օրում հասել է առավելագույն մակարդակի` 1374,50 դոլար մեկ ունցիա ոսկու դիմաց

Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր հասել է չորս օրվա առավելագույն մակարդակի։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը ավելացել է 0,3 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1374,50 դոլար/ունցիա։ Սա ամենաբարձր նոր ցուցանիշն է 2013 թվականի օգոստոսի 19–ից ի վեր, հաղորդում է rbc.r–ն

Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

Տնտեսական առաջանցիկ ցուցանիշների ցուցիչի հուլիսյան վիճակագրության հրապարակումից հետո համաշխարհային արժույթների մեծ մասի նկատմամբ դոլարի փոխարժեքը հինգշաբթի աճել է, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է banki.ru–ն։

ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2–րդ եռամսյակում աճել են 5.88%–ով` մինչև 117.3 մլրդ դրամ

ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները 2013թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են ավելի քան 117.3 մլրդ դրամ՝ առաջին եռամսյակի ընթացքում ավելանալով 6.5 մլրդ դրամով կամ 5.88 տոկոսով։

Հայաստանի ՎԿ ակտիվների շահութաբերության միջին ցուցանիշը հունիսի 30–ի դրությամբ 3,79% է կազմել

Հայաստանի վարկային կազմակերպությունների շահութաբերության միջին ցուցանիշն ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ 3.79% է կազմել՝ 2013 թվականի մարտի 31–ի 3,67%-ի դիմաց:

Moody’s–ը կվերանայի ԱՄՆ խոշորագույն վեց բանկերի վարկանիշները պետպաշտպանության նվազման հնարավորության ֆոնին

Moody’s միջազգային գործակալությունն ամերիկյան խոշորագույն վեց բանկերի վարկանիշներն ընդգրկել է վերանայման ցուցակում` բանկերի ֆինանսական առողջացման ուղղությամբ պետության կողմից պետական աջակցության հնարավորության կապակցությամբ, գրում է banki.ru–ն` հղում անելով գործակալության հաղորդմանը։