Tue, 11 March
15.1 C
Yerevan
USD: 394.73 RUB: 4.48 EUR: 428.64 GEL: 142.25 GBP: 510.03
spot_img

Daily Archives: Feb 5, 2014

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հաղթահարել է հոգեբանական ցուցանիշը և 1 դոլարի դիմաց 410.15 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 5–ի արդյունքներով, փետրվարի 4–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.21 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410.15 դրամ։

ՎՏԲ Հայաստան Բանկի աջակցությամբ կայացավ երգչուհի Զառա Մարկոսյանի անդրանիկ ալբոմի շնորհանդեսը

Երգչուհի Զառա Մարկոսյանի և The Lightning Band երգչուհու անդրանիկ ալբոմի շնորհանդեսը չորեքշաբթի կայացել է Yans ակումբում ՎՏԲ Հայաստան Բանկի Private Banking–ի աջակցությամբ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ծրագրում է մայիսին Երևանում կազմակերպել հանրաճանաչ ռուս երգչուհիներից մեկի համերգը

ՎՏԲ Հայաստան Բանկը ծրագրում է մայիսին Երևանում կազմակերպել համաշխարհային մակարդակի ռուս երգչուհու համերգը, ասաց ՎՏԲ Հայաստանի Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփել է ուսանողների մրցույթը

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփեց ուսանողների մրցույթը: Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, հաղթող է ճանաչվել Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողուհի Աննա Ղալայանը, որը ստացավ գլխավոր մրցանակը` 300.000 դրամ և ստաժավորում անցնելու հնարավորություն Մոսկվայում՝ Ռոսգոսստրախ մայր ընկերությունում:

Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2013 թվականի դեկտեմբերին 4,62% է կազմել

Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2013 թվականի դեկտեմբերին, 2012 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել է 1,31 տոկոսային կետով և 4,62 տոկոս է կազմել, նշված է Կենտրոնական բանկի կայքում։

ԱՄՀ–ն և Հայաստանի իշխանությունները համաձայնություն են ձեռք բերել 125 մլն դոլարի «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շուրջ

ԱՄՀ-ի աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ համաձայնության է եկել «Երկարաձգվող ֆինանսավորմանե (EFF) 38-ամսյա ծրագրի հայտի շուրջ, որը սատարելու է կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) 2014-2017 թթ. ֆինանսատնտեսական ծրագիրը, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

ՄՖԿ-ի և ՎԶԵԲ դրամային պարտատոմսերը վստահելի ներդրումային հնարավորություն են ներդրողների համար. Հայաստսանի ԿԲ

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) դրամային պարտատոմսերը վստահելի ներդրումային գործիք կդառնան ներդրողների համար` ապահովելով կայուն եկամուտ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ԱԽՏ բորսայի ցուցիչները հիմնականում դրական են նախօրեին գրանցված ուժեղ նվազումից հետո

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային ցուցիչների մեծ մասը չորեքշաբթի աճ են գրանցել նախօրեին գրանցված ուժեղ նվազումից հետո, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։