Գարնանային հատուկ առաջարկ OVIO-ի կողմից. ընկերությունը բաժանորդներին կնվիրի մինչև 50 000 դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․/ԱՌԿԱ/․ OVIO-ն գործարկեց նոր, նախադեպը չունեցող հատուկ առաջարկ։ Մարտի 6-ից սկսած՝ ընկերության ինտերնետի և հեռուստատեսության ծառայություններին միանալու դեպքում բաժանորդները կստանան նվեր՝ մինչև 50.000 դրամի չափով համալրում իրենց բաժանորդային հաշվին, հաղորդում է OVIO ընկերության մամուլի ծառայությունը։

Հատուկ առաջարկը նախատեսված է բոլոր նոր բաժանորդների համար, ովքեր կմիանան «All in» կամ «Wi-fly» սակագնային փաթեթներից մեկին տարեկան բաժանորդագրությամբ: Գործում են տարբեր չափի գումարային նվերներ՝ կախված ընտրված սակագնային փաթեթից:

«Մենք մշտապես ձգտում ենք մատուցվող ծառայություններն էլ ավելի բարելավել՝ ապահովելով որակ և հարմարավետություն մեր բաժանորդների համար և հասանելի դարձնելով տան համար նախատեսված բոլոր թվային ծառայությունները մեկ միասնական փաթեթի միջոցով։ Այժմ սիրով ներկայացնում ենք մեր նոր հատուկ առաջարկը, որի շրջանակում բաժանորդագրվողներին կնվիրենք մինչև 50,000 դրամ՝ էլ ավելի հասանելի դարձնելով OVIO-ի ծառայությունները»,- նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: 

Նոր առաջարկի մեկնարկով ընկերությունն էլ ավելի հասանելի է դարձնում մինչև 800 մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետի, ինչպես նաև սմարթ հեռուստատեսության ծառայությունները:

Մանրամասները` https://ovio.am/spring-offer

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img