Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Apr 25, 2014

«Ազգային Հիփոթեքային Ընկերությունն» այսօրվա դրությամբ վերաֆինասավորել է շուրջ 4482 հատ վարկ` 35.9 միլիարդ ՀՀ դրամ ծավալով

2014թ. ապրիլի 23-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինանսավորվել է շուրջ 4482 հատ վարկ 35.9 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 2850 հատ վարկը 27.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երևանում, իսկ 1632 հատը՝ 8.4 միլարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

NASDAQ OMX Արմենիա բորսայում ապրիլի 25–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թ.–ին ապրիլի 25–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։ Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տվյալները։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,64 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413,44 դրամ

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ապրիլի 25–ի արդյունքներով, ապրիլի 23–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,64 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413,44 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Ուկրաինան ԱՄՀ–ից 16.8 մլրդ դոլարի stand by վարկ ստանալու հույս ունի

Ուկրաինան ԱՄՀ–ից stand by ծրագրի շրջանակում 16.8 մլրդ դոլարի վարկ ստանալու հույս ունի, նախարարների կաբինետի նիստից առաջ լրագրողներին է հայտնել ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը, հաղորդում է Փրայմը։

Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում փետրվարին աճել է 41,3%–ով` մինչև 92,1 մլրդ դրամ

Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում սպասարկման բոլոր տեսակներով գործարքների ծավալը 2014 թվականի փետրվարի վերջին կազմել է ավելի 92.1 մլրդ դրամ` հունվարի համեմատ ավելանալով 41.3 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2014 թվականի փետրվարի տեղեկագրում։

ՎՏԲ-Հայաստան Բանկն օվերդրաֆտ է առաջարկում ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունիվերսալ վարկային կազմակերպություններին (ՈՒՎԿ) օվերդրաֆտ է առաջարկում, որն ընթացիկ հաշվի համալրման հարմար միջոց է սեփական միջոցների պակասի դեպքում: