Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Dec 3, 2014

NASDAQ OMX Արմենիայում դեկտեմբերի 3-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիայում դեկտեմբերի 3–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 0.15 կետով և մեկ դոլարի դիմաց 442.48 դրամ կազմել

Հայաստանի արժութային շուկայում դեկտեմբերի 3–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 2–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.15 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 442.48 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան բանկի թողարկած վճարային քարտերի քանակը տարեսկզբի համեմատ աճել է 20%–ով` կազմելով 368 հազար

ՎՏԲ-Հայաստան բանկի թողարկած վճարային քարտերի քանակը տարեսկզբի համեմատ աճել է 20%` կազմելով 368 հազար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։.

Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը սեպտեմբերին ավելացել է 1,7%–ով` հասնելով 353,4 հազար դրամի

Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի սեպտեմբերին, 2013թ.–ի սեպտեմբերի համեմատ, ավելացել է 1,7%–ով` հասնելով 353 383 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հայաստանում ապահովագրավճարների գումարը III եռամսյակում աճել է 33%-ով՝ կազմելով 7,2 մլրդ դրամ

Հայաստանում ապահովագրավճարների գումարը 2014թ.-ի երրորդ եռամսյակում աճել է 33 տոկոսով՝ սեպտեմբերի վերջին կազմելով 7,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:

Հայաստանի ԿԲ-ն լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը բարձրացրել է 10,25 տ.կ. և սահմանել 21.0%

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը նախօրեին նիստում լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 21.0%, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։