Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Mar 13, 2015

Հայաստանում դեպոզիտների դոլարացման մակարդակը 2014թ.–ին ավելացել է 4,2 տ.կ.–ով և կազմել 63,9%

Հայաստանում 2014թ.–ին դեպոզիտների դոլարացման մակարդակը կազմել է 63,9 տոկոս` 2013թ.–ի համեմատ ավելանալով 4,2 տոկոսային կետով։ Դա են վկայում ՀՀ ԿԲ–ի` 2014թ.–ի դեկտեմբերի տեղեկատվական ամփոփագրի տվյալները։

Լոնդոնում ոսկու գինը թարմացրել է եռամսյա մինիմումը` իջնելով մինչև ունցիայի համար $1156,50

Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում ոսկու գինը, առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) համեմատ, այսօր նվազել է և թարմացրել իր եռամսյա մինիմումը։ Ոսկու AM Fixing–ի գինն այսօր Լոնդոնում պաշտոնապես կազմել է ունցիայի դիմաց 1156,50 դոլար։ Սա 2014 թ.–ի նոյեմբերի 14–ից հետո գրանցված ամենացածր ցուցանիշն է, հաղորդում է ՌԲԿ–ն։

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 13–ին նվազել է 0,21%–ով և 481 դրամ կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 13–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,21տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 481 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,47 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 481,28 դրամ

Մարտի 13–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 12–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,47 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 481,28 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Commerzbank–ն ԱՄՆ–ին 1,7 մլրդ. դոլարի տուգանք է վճարելու

Գերմանական Commerzbank-ը համաձայնել է 1,71 մլրդ դոլարի չափով տուգանք վճարել ամերիկյան իշխանությունների մեղադրանքների կարգավորման համար, որը կապված է Իրանի և Սուդանի ընկերությունների հետ կատարված անօրինական գործարքների հետ, որոնց նկատմամբ գործում են ԱՄՆ–ի պատժամիջոցները, հաղորդում է Փրայմը։