Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Mar 20, 2015

Sabadell իսպանական բանկը հայտարարել է, որ 2,54 մլրդ դոլարով գնել է բրիտանական TSB–ն

Իսպանական Banco de Sabadell–ը հայտարարել է, որ 1,7 մլրդ ֆունտ ստեռլինգով (2,54 մլրդ դոլար) գնել է TSB Banking Group բրիտանական ֆինանսական խումբը, հաղորդում է gazeta.ru –ն` հղում անելով MarketWatch–ին։

Ճզմաչյան. «2015թ.–ին բանկային հատվածում անգամ ամենափոքր տեղաշարժերը հարկավոր է պրոգրեսիվ համարել ներկա տնտեսության պայմաններում»

2015թ.–ին բարդ տնտեսական իրավիճակի պայմաններում հայկական բանկերի արձանագրած դրական տեղաշարժերը առաջընթաց կլինեն, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,67 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,36 դրամ

Մարտի 20-ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 19–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,67 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,36 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 20-ին նվազել է 0,22% –ով և կազմել 477,9 դրամ $1 համար

ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գործարքներով, մարտի 20-ի արդյունքներով, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0,22% և կազմել 477,9 դրամ $1 համար։

Հայկական եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումը հաջողությամբ կտեղաբաշխվի. կանխատեսում

Հայաստանի եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումն ունի բոլոր հիմքերը հաջող տեղաբաշխման համար, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Եվրոն դոլարի նկատմամբ աճում է Հունաստանի հաղորդումների ֆոնին

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն աճում է ուրբաթ հաղորդագրությունների ֆոնին, որ Հունաստանի իշխանությունները վարկատուներին բարեփոխումների նոր ցուցակ կտրամադրեն դրամական միջոցներ ստանալու և երկրի` եվրագոտու կազմից հնարավոր դուրս գալուց խուսափելու համար, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է Փրայմը։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն դեռևս մտադիր չեն Ռուսաստանն անջատել SWIFT-ից

ԱՄՆ-ն և ԵՄ-ն դեռևս մտադիր չեն Ռուսաստանն անջատել բանկային տեղեկատվության փոխանակման միջազգային SWIFT համակարգից, քանի որ դա կարող է լուրջ վնաս հասցնել արևմտյան ընկերություններին, հաղորդում է Vestifinance.ru-ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Գնաճը Հայաստանում հունվար-փետրվարին գրանցվել է 4,8% մակարդակում

Գնաճը Հայաստանում 2015 թ. հունվար-փետրվարին գրանցվել է 4,8% մակարդակում։ Նման տվյալներ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ կուտակման հնարավորությամբ ավանդների ձևակերպման համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ կուտակման հնարավորությամբ ավանդների ձևակերպման համար, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։