Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 3, 2015

Հայաստանի ԿԲ–ի ղեկավարը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող վեհաժողովին

Հայաստանի ԿԲ–ի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ մասնակցելու «Ֆինանսական ինդուստրիա` մարտահրավերներ և որոշումներ» 24-րդ միջազգային բանկային վեհաժողովին, հայտնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան բանկը Երեխաների պաշտանության միջազգային օրվա առթիվ տոն է կազմակերպել ուղեղային կաթված ունեցող երեխաների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Երեխաների պաշտանության միջազգային օրվա առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպել մանկական ուղեղային կաթված ունեցող և անապահով ընտանիքների երեխաների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 3–ին աճել է 0,22%–ով և կազմել է 478,05 դրամ 1 դոլարի դիմաց

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 3–ին հունիսի 2–ի ցուցանիշի համեմատ աճել է 0.22 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 478.05 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,21 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 477.4 դրամ

Հունիսի 3–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 2–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.21 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 477.4 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ԵԿԲ–ն պահպանել է հիմնական տոկոսադրույքը

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) չորեքշաբթի օրվա նիստից հետո չի փոփոխել վարկային հիմնական տոկոսադրույքը` թողնելով այն ռեկորդային ցածր մակարդակում` տարեկան 0.05 տոկոս, ասվում է բանկի հաղորդագրությունում։

Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 1,8%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 826,61 դրամ

Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել 16 826,61 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 1,8 տոկոսով կամ 305,46 դրամով։

Արևմտյան բանկերը լքում են Ռուսաստանը

Արևմտյան բանկերը կրճատում են բիզնեսը Ռուսաստանում և փորձում են գործունեությունն ամբողջովին դադարեցնել Ուկրաինայում, նշում է gazeta.ru–ն։ Ռուսական տնտեսությունն այսօր անբարենպաստ շրջան է ապրում. ռիսկերն աճում են, իսկ եկամուտները` նվազում, կարծում են Standard & Poor’s միջազգային գործակալության փորձագետները։

Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը երեք ամսվա անկումից հետո ապրիլին ավելացել է 2,8%-ով

Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը երեք ամիս գրանցված անկումից հետո ապրիլին ավելացել են 2,8%-ով` կազմելով 1 759,4 մլրդ դրամ։ Նման տվյալներ է ներկայացնում ՀՀ ԱՎԾ–ն։