Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 8, 2015

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»–ը նախատեսում է անցկացնել IPO 5 մլրդ դրամի չափով

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն նախատեսում է անցկացնել IPO 5 մլրդ դրամի չափով։ Բանկի սովորական անվանական բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման և բաժանորդագրության մեկնարկի մասին հաղորդել են «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ներդրումային ընկերության մամուլի ծառայությունում, որն ընտրվել է թողարկման տեղաբաշխող։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 8–ին նվազել է 0.31%–ով և կազմել է 475.27 դրամ 1 դոլարի դիմաց

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 8–ին, հունիսի 5–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.31 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 475,27 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,62 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 476,24 դրամ

Հունիսի 8–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 5–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.62 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 476,24 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Անելիք Բանկը միացել է «Converse Transfer» վճարային համակարգին

Անելիք Բանկը միացել է «Converse Transfer» վճարային համակարգին, որը ֆիզիկական անձ հաճախորդներին հնարավորություն է ընձեռում, առանց բանկում հաշիվ բացելու, ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում և դեպի ԱՊՀ երկրներ։ «Converse Transfer» համակարգով դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկային համակարգի փորձագետները Դիլիջանում անցկացված սեմինարի ժամանակ քննարկել են ճգնաժամերի հաղթահարման մեխանիզմները

Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 30-ից հունիսի 7-ը կայացել է ՀՀ «Ճգնաժամի նկատմամբ պատրաստվածությունը և այն հաղթահարելու միջոցները» թեմայով տարածաշրջանային դասընթացը, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելն աճել է 17,7%–ով` հասնելով 87973 մլն դրամի

Հայաստանի` ԼՂՀ–ում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2015թ.–ի հունիսի 1–ի դրությամբ, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 17,7 տոկոսով` կազմելով 87973 մլն դրամ։

Հայաստանում 12-ամսյա գնաճը մայիսին 5,1% է կազմել

Հայաստանում սպառողական գները 2015թ.–ի մայիսին, 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 5,1 տոկոսով։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել ՀՀ ԱՎԾ–ն։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը 9,4 մլն դոլար է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 1–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է 9,4 մլն դոլար` մայիսի 25–ից 29–ի ընթացքում գրանցված 5,65 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 86 մլն դոլար

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 1–ից 5–ն ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են շուրջ 86 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 476,61 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։