Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 17, 2015

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 17-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 17–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

Հունաստանի ԿԲ–ն թույլ է տվել երկրի դուրս գալը Եվրագոտուց

Հունաստանին «չվերահսկվող ճգնաժամ» է սպասվում, եթե նրան չհաջողվի պայմանավորվել վարկատուների հետ լրացուցիչ ֆինանսավորման հարցում, գրում է The Wall Street Journal–ը` հղում անելով ազգային բանկի ամենամյա հաշվետվությանը։ Կարգավորիչը, այնուամենայնիվ, պնդում է, որ ունեցած տվյալներով, կողմերին հաջողվել է փոխզիջման հասնել վարկային համաձայնագրի հիմնական պարամետրերի շուրջ, հաղորդում է РБК–ն։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,59 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 474,44

Հունիսի 17–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 16–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,59 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 474,44 դրամ։

ԲՐԻԿՍ երկրների Կենտրոնական բանկերը կքննարկեն Զարգացման նոր բանկի նախագծերում Հունաստանի մասնակցության հարցը

ԲՐԻԿՍ երկրների կենտրոնական բանկերը շահագրգռված են, որ Զարգացման նոր բանկի նախագծերում մշակվի նաև Հունաստանի մասնակցության հարցը, ՌԻԱ Նովոստիին է ասել ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

Գերմանական KfW բանկը Հայաստանի կտրամադրի 205 մլն եվրո վարկ և 4,8 մլն եվրո դրամաշնորհ` մի շարք ծրագրերի իրագործման համար

Գերմանական KfW բանկը Հայաստանին կտրամադրի 205 մլն եվրո արտոնյալ վարկավորում և 4,815,869.84 մլն եվրո դրամաշնորհ` մի շարք նախագծերի իրագործման համար։ Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, ֆինանսական համագործակցության մասին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել նախօրեին Երևանում։

Սինգապուրը կրկին դարձել է ուղիղ ներդրումների առաջատար

Financial Times–ի գնահատականներով` Սինգապուրը հերթական անգամ գլխավորել է աշխարհի քաղաքների ցուցակը` նոր նախագծերում ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալով, հաղորդում է Vestifinance.ru–ն։