Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 18, 2015

ԵԿԲ–ն եվրոպական բանկերին 73.8 մլրդ եվրոյի վարկեր է տրամադրել

Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) հինգշաբթի եվրագոտու բանկերին 73.8 մլրդ եվրոյի վարկեր է տրամադրել բանկերի երկարաժամկետ վարկավորման նպատակային ծրագրի (TLTRO) ընթացքում միջոցների բաշխման չորրորդ փուլի արդյունքներով, հայտնում է Vestifinance.ru–ն` հղում անելով կարգավորիչի մամուլի հաղորդագրությանը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 18–ին նվազել է 0,06%–ով և կազմել է 473,67 դրամ 1 դոլարի դիմաց

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 18–ին, հունիսի 17–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,08 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 473,67 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,48 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,96 դրամ

Հունիսի 18–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 17–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,48 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,96 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում մայիսին նվազել է 1%–ով` մինչև 50%

ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2015թ.–ի մայիսին կազմել է 50%` ապրիլի համեմատ կրճատվելով 1 տոկոսով, ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–մայիսին կազմել է 3.4 մլրդ դոլար

Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2015 թվականի հունվար–մայիսին 3.4 մլն դրամի 16 423 ԱՊՊԱ փոխհատուցում են վճարել, ինչը 16 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Ուլյուկաևը նշել է, թե որքան կարժենա դոլարը տարեվերջին

ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի կարծիքով` հիմա ռուսական արժույթի փոխարժեքը «տատանվում է` պահանջարկին և առաջարկին համաձայն»։ Տարեվերջին, նրա կանխատեսմամբ, դոլարը կարժենա 50 ռուբլուց փոքր–ինչ ավել։

Fitch–ը Արդշինբանկին արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշ է շնորհել

Fitch միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունն հունիսի 17-ին Արդշինբանկ ՓԲԸ-ին շնորհել է արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշ` բացասական հեռանկարով:

Չինաստանն ամենագրավիչ երկիրն է M&A–ի համար

Bank of America Merrill Lynch–ի (BofA) հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ չնայած Չինաստանի տնտեսական աճի տեմպերի սառեցման հետ կապված մի շարք մտավախություններին, Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանն ամենագրավիչ երկիրն է միաձուլման և կլանման (M&A) բնագավառում ակտիվության տեսանկյունից։