Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 22, 2015

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 22–ին նվազել է 0,09%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 473,25 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 22–ին, հունիսի 19–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,09 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 473,25 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,34 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,08 դրամ

Հունիսի 22–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 19–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,54 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,408 դրամ։

Հայաստանի ԿԲ–ն տեղաբաշխել է 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ–ներ

Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի 22–ին տեղաբաշխել է 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ–ներ։

Հայ տնտեսագետ. ԱՄՀ–ն ակնկալում է, որ ՀՆԱ–ի նկատմամբ Հայաստանի պետական պարտքը 2015 թ.–ին կկազմի 53,1%

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2015 թվականի վերջին Հայաստանի ՀՆԱ–ի և պետական պարտքի հարաբերակցությունը կկազմի 53,1 տոկոս, երկուշաբթի լրագրողներին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Հարվարդի 5 ուսանողներ ամառային պրակտիկա կանցնեն Հայաստանի ԿԲ Դիլիջանի ուսումնական կենտրոնում

Հարվարդի համալսարանի հինգ ուսանողներ ամառային աշխատանքային պրակտիկա կանցնեն Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը 24,6 մլն դոլար է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 15–19–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է 24,6 մլն դոլար` հունիսի 8–12–ի ընթացքում գրանցված 9,4 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հայաստանում գնաճը հունվար–մայիսին կազմել է 5%

Հայաստանում սպառողական գները 2015 թ.–ի հունվար–մայիսին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 5 տոկոսով։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 89,6 մլն դոլար

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 15–19–ն ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են շուրջ 89,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 473,93 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Իտալիան կարծում է, որ Bank of China–ն փողերի լվացմամբ է զբաղվում

Իտալիայի դատախազությունը մտադիր է փողերի լվացման մեղադրանք ներկայացնել Միլանում Bank of China–ի մասնաճյուղին, ինչպես նաև բանկի հետ կապ ունեցող 297 ֆիզիկական անձանց, հաղորդում է Vestifinance.ru–ն` հղում անելով BBC–ին։