Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 23, 2015

ՀՀ ԿԲ–ն քննարկում է Ֆինանսական ներգրավվածության Միության ծրագրերում մասնակցության հնարավորությունը

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեքշաբթի Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI) գործադիր տնօրեն Ալֆրեդ Հաննիգի հետ քննարկել է գործակցության հետագա ուղղությունները և Կենտրոնական բանկի՝ AFI-ի առաջիկա ծրագրերում մասնակցության հնարավորությունները, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

ՀՐԱՏԱՊ. ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 10,5%–ի մակարդակում

ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5%–ի մակարդակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 23–ին նվազել է 0,05%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 472,79 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 23–ին, հունիսի 22–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,05 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 472,79 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,15 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 472,93 դրամ

Հունիսի 23–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 22–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,15 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 472,93 դրամ։

Անելիք բանկի հաճախորդները կարող են իրենց քարտային և ընթացիկ հաշիվները համալրել Telcell–ի վճարման համակարգերով

Անելիք բանկի հաճախորդներն այսուհետ կարող են քարտային և ընթացիկ հաշիվները համալրել Telcell վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների և ստացիոնար մասնաճյուղերի միջոցով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ԵԿԲ–ն կսատարի Հունաստանի բանկերին օգնության ողջ ծրագրի ընթացքում

Եվրոպայի կենտրոնական բանկը կշարունակի աջակցել Հունաստանի բանկային համակարգին, քանի դեռ գործում է օգնության միջազգային ծրագիրը երկրում, հայտնում է interfax.ru–ն։