Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 24, 2015

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,37 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 472,56 դրամ

Հունիսի 24–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 23–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,37 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 472,56 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 24–ին նվազել է 0,06%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 472,5 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 24–ին, հունիսի 23–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,06 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 472,5 դրամ։

Հայաստանի բանկերի դրամային կարճաժամկետ դեպոզիտների տոկոսադրույքները մայիսին աճել են 2 տոկոսային կետով և կազմել 15,26%

Հայաստանի բանկերի դրամային կարճաժամկետ դեպոզիտների տոկոսադրույքները 2015թ.–ի մայիսին աճել են 2 տոկոսով` կազմելով 15,26 տոկոս։ Նման տվյալներ է ներկայացված Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն աճում է Հունաստանի հարցով որոշմանը սպասելու ֆոնին

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը չորեքշաբթի դրական դինամիկա է գրանցում Հունաստանի պարտքային հարցի շուրջ երկրի և վարկատուների միջև համաձայնագրի ձեռքբերմանը սպասելու ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները։