Tue, 29 July
33.1 C
Yerevan
USD: 383.94 RUB: 4.85 EUR: 450.25 GEL: 141.78 GBP: 516.63

Մետաղի շուկա. ոսկու շուկայում ռալլին դանդաղել է, իսկ պղինձը կրկին ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու շուկայում ռալլին վեցօրյա անդադար աճից հետո դադարել է, ինչի արդյունքում թանկարժեք մետաղի գնանշումը հասավ ռեկորդային նոր առավելագույն ցուցանիշի՝ տրոյական ունցիայի դիմաց ԱՄՆ 191,80 դոլարի՝ համաշխարհային խոշորագույն տնտեսության դանդաղման վերաբերյալ մտավախությունների և եվրագոտու ավելի խոշոր տնտեսությունների վրա պարտքի ճգնաժամի տարածման մտահոգությունների, ինչպես նաև համաշխարհային ֆոնդային հարթակներում համատարած մեծ վաճառքների ֆոնի ներքո։

Այնուամենայնիվ, շաբաթվա կեսերին դեղին մետաղի արժեքն ընկել է մինչև իր շաբափական նվազագույնը՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1703,15 դոլարի, քանի որ համաշխարհային բորսայի հարթակներում ֆոնդային առաջատար ինդեքսների գնանշումների վերականգնումը մղել է շուկայի մասնակիցներին ֆիքսել թանկարժեք մետաղի սեփական դիրքերը երկարատև աճից հետո։ Բացի այդ, Չինաստանի արտադրական ոլորտի գործարար ակտիվության ինդեքսի բարելավումը նպաստել է ռիսկի նկատմամբ ներդրողների հակվածության ամրապնդմանը՝ ելակետ դառնալով երեքշաբթի ոսկու արժեքի նվազման համար։

ZEW и IFO գերմանական հետազոտական ինստիտուտների ինդեքսները կանխատեսումներից ավելի վատն էին, ԱՄՆ-ի երկրորդ եռամսյակի ՀՆԱ վերանայած տվյալները նույնպես լավատեսություն չեն ներշչնում, ցուցանիշը կանխատեսումից վատն է։ Այսպես, ՀՆԱ ծավալը երկրորդ եռամսյակում տարեկան արտահայտությամբ աճել է ընդամենը 1 տոկոսով՝ առաջին դիտարկման 1,3 տոկոսի դիմաց։ Ընդհանուր առմամբ մակրոտնտեսական վիճակագրությունը բացասական է, ինչը թույլ տվեց ոսկուն մասամբ վերականգնել դիրքերը։

Վայոմինգի սիմպոզիումի ընթացքում Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ պարոն Բերնանկեի ելույթը հիասթափեցրեց շուկայի մասնակիցներին, քանի որ նա չհիշատակեց առաջիկայում դրամավարկային քաղաքականության լրացուցիչ խթանման մասին՝ չնայած տնտեսական դանդաղ աճի նոր ազդակներին։ Շուկայի մասնակիցների մտավախությունները համաշխարհային խոշորագույն տնտեսության աճի տեմպի դանդաղման վերաբերյալ հանգեցրեցին նախորդ շաբաթվա վերջում ոսկու արժեքի կտրուկ աճին։

Արդյունքում նախորդ հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում ոսկու արժեքն ընկել է 1,35 տոկոսով՝ տրոյական ունցիայի դիմաց մինչև 1826,90 դոլար։

Առաջիկա շաբաթվա տընթացքում ոսկու գնանշումները կորոշվեն ԱՄՆ և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությամբ։ Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում մակրոտնտեսական վիճակագրությունից կլինի ԱՄՆ-ի ADP գործակալության զբաղվածների թվի փոփոխման օգոստոսյան տվյալների հրապարակումը և ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների փոփոխությունը։ Եվրագոտու նորություններից հարկ է առանձնացենլ օգոստոսի սպառողական գների ինդեքսի հրապարակումը։

Իսկ եթե կանխատեսումներն արդարանան և ԱՄՆ-ից, մասնավորապես՝ աշխատաշուկայից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը կրկին հիասթափեցնի շուկայի մասնակիցներին, իսկ եվրագոտու սպառողական գնաճի տվյալները կանխատեսվածից բարձր լինեն (2,5 տոկոս՝ տարեկան արտահայտմամբ), ապա դեղին մետաղի գնանշումը աճի լրացուցիչ ազդակ կստանա: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության մակարդակ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1915 դոլարը:

Իսկ եթե ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական տվյալները դրական լինեն, իսկ եվրագոտու գնաճի տվյալները կանխատեսվածից ավելի բացասական լինեն, ապա ոսկին կարող է անկում ապրել: Առաջիկա շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղի համար աջակցող շեմ կլինի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1690 դոլարը:

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն ավելացել է 3,26 տոկոսով՝ հասնելով պղնձի մեկ ֆունտի դիմաց 4,102 ԱՄՆ դոլարի: Այս ամենի պատճառն առաջին հերթին ռիսկի նկատմամբ ներդրողների միտվածության ավելացման ֆոնի ներքո համաշխարհային ֆոնդային հարթակներում շուկայի մասնակիցների դրական տրամադրվածությունն է, երկրորդը՝ անկում ապրող դոլարը և երրորդը՝ Չինաստանից ստացված բարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ արտադրական ոլորտի գործարար ակտիվության համաթիվը:

ԱՄՆ-ից ստացվող բացասական վիճակագրությունը, մասնավորապես՝ այս տարվա երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի վերաբերյալ կանխատեսվող տվյալները, ինչպես նաև Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) այս ակտիվի բորսայական աճող պաշարները խոչընդոտում են կարմիր մետաղի արժեքի աճին:

17

Այս շաբաթ պղնձի արժեքը հիմնականում կսահմանվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող տնտեսական նորություններով: Եթե ԱՄՆ-ի մակրոտնտեսական վիճակագրությունը, մասնավորապես՝ ոչ գյուղատնտեսական հատվածում օգոստոսին նոր աշխատատեղերի թիվը կանխատեսվածից ավելի բարձր լինի, ապա պղնձի գնանշումը կարող է աճի լրացուցիչ ազդակ ստանալ:

Իսկ եթե բացասական տնտեսական տվյալներ ստացվեն, ապա ամերիկյան տնտեսության դանդաղեցման վերաբերյալ մտավախությունները կուժգնանան, իսկ կարմիր մետաղը կարող է գնային անկում ապրել: Այս շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշման տատանման ենթադրվող դիապազոնը պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,90–4,30 ԱՄՆ դոլարն է:-0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է, դոլարն ու ռուբլին աճել են

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,62 կետով՝ կազմելով 450,25 դրամ, ռուբլին ավելացել է 0,0163 կետով՝ կազմելով 4,8453 դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

 Նոր ժամանակների ներդրող․ ինչպես է փոխվում կապիտալի կառավարման մշակույթը Հայաստանում

Ինչո՞ւ են ներդրողները դեռևս զգուշավոր, ո՞ր գործիքներն են այսօր առաջնահերթ և ինչպիսի՞ն կլինի ապագայի ներդրողը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում այս հարցերին է անդրադարձել Freedom Broker Armenia-ի Private Brokerage ստորաբաժանման ղեկավար Խաչատուր Բեգլարյանը

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Բավրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img