Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ռիսկի հավելավճարը գտնվում է պատմական նվազագույն մակարդակի վրա, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

«2022 թվականից ի վեր՝ շոկից հետո, Հայաստանի ռիսկի հավելավճարը հետևողականորեն նվազել է՝ 6,5 տոկոսային կետից հասնելով մոտ 2,5 տոկոսային կետի: 2022 թվականին նկատվել էր կտրուկ թռիչք, ուստի տեղի էր ունենում յուրօրինակ նորմալացում: Սակայն նույնիսկ մինչ այդ նորմալ մակարդակը մոտ 1 տոկոսային կետով ավելի բարձր էր՝ շուրջ 250 բազիսային կետով՝ ընթացիկ մակարդակի համեմատ», – ասաց նա «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո անցկացվող Doing Digital 2026 ֆորումի ժամանակ:

Այս կապակցությամբ Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն:

«Ինստիտուցիոնալ ներդրողները գալիս և ներդրումներ են անում դրամով անվանական արժեքով հայկական պետական պարտատոմսերի շուկայում: Սրանք ներդրողներ են, որոնք լուրջ ներդրումներ ունեն Հայաստանում», — ընդգծեց նա:

Միաժամանակ, ԿԲ նախագահի տեղակալը հավելեց, որ նրանց մասնաբաժինը զգալիորեն աճել է:

«Ըստ էության, 2021 թվականին այն զրոյական էր, իսկ հիմա կազմում է մոտ 10%», — ասաց նա։

Նուրբեկյանն ամփոփեց, որ այս պահին միջազգային ներդրումների տեսանկյունից Հայաստանն ընկալվում է որպես երկիր, որտեղ ներդրողները պատրաստ են միջոցներ ներդնել երկարաժամկետ հեռանկարում:

Մարտին ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ Հայաստանում ռիսկի հավելավճարը վերջին մեկ տարվա ընթացքում էապես նվազել է՝ մոտ 100 բազիսային կետով, սակայն Մերձավոր Արևելքի իրադարձությունների պատճառով այնուհետև որոշակիորեն աճել է՝ 20 բազիսային կետով:

Այս տարվա հունվարին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել էր հայկական եվրոպարտատոմսերի գծով ռիսկի հավելավճարի նվազման մասին՝ այն անվանելով պատմականորեն ցածր: Նրա խոսքով՝ եթե 2025 թվականի մարտին եվրոպարտատոմսերը տեղաբաշխվել էին 7,1% տոկոսադրույքով, իսկ ռիսկի հավելավճարը կազմել էր 2,86% կամ 286 բազիսային կետ, ապա 2026 թվականի հունվարին այդ ցուցանիշը նվազել է մինչև 196 բազիսային կետ կամ 1,96%:

«ԱՌԿԱ» գործակալությունը ֆորումի մեդիա գործընկերն է:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img