Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ, հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը:

«Նոյեմբերի 22-ին Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ DigiTec-ի շրջանակում նշվելու է Հայկական դրամի օրը, որին կնվիրվի մեծ ֆինտեխ-կոնֆերանս»,- ասաց Ղազարյանը չորեքշաբթի  DigiTec 2026-ին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

DigiTec 2026-ը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 20–22-ը: Այսպիսով, տեխնոլոգիական ցուցահանդեսի եզրափակիչ օրը կհամընկնի Հայաստանի ազգային արժույթի ներդրման 33-րդ տարեդարձի հետ:

Հայկական դրամի օրվա մասին

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը, շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին: Սկզբում շրջանառության մեջ են մտել 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով թղթադրամներ: Խորհրդային ռուբլու փոխանակումն իրականացվել է 200 ռուբլի՝ մեկ դրամի դիմաց փոխարժեքով:

Հետագայում դրամական համակարգը բազմիցս արդիականացվել է: Հայկական թղթադրամների երկրորդ սերիան սկսել է թողարկվել 1998 թվականին, իսկ երրորդը ներկայացվել է 2018 թվականին՝ ազգային արժույթի 25-ամյակի առթիվ: Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի Կենտրոնական բանկին:

DigiTec-ի մասին

DigiTec-ը Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսն է, որն անցկացվում է 2005 թ.-ից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից։

Դրա ստեղծման գաղափարը պատկանում էր UATE-ի երկարամյա գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին։

2025 թ.-ին հոբելյանական 20-րդ DigiTec-ը հավաքել էր ավելի քան 30 հազար այցելու, շուրջ 200 ցուցահանդեսային ընկերություն և ավելի քան 100 միջազգային բանախոս, իսկ մասնակիցների աշխարհագրությունն ընդգրկել էր ավելի քան 30 երկիր։ 2026 թ.-ին DigiTec-ը կանցկացվի արդեն 21-րդ անգամ՝ նոյեմբերի 20–22-ը Երևանի Meridian Expo Center-ում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

«Ակբա Լիզինգի» աջակցությամբ բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ (ՎԻԴԵՈ)

 Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img